Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԵՀՄՖ-ն պահանջում է շտապ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին

ՀՀ վարչախումբը կատարեց բռնապետությանը հարիր իր հերթական քայլը՝ ձերբակալելով ազատամարտիկ-հրամանատար, ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին: Այդ մասին ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի Նախագահության հայտարարության մեջ:

 

ՙՊաշտոնական հաղորդագրությունից պարզ երևում է, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ճանապարհային պատահարի արդյունքում հայտնաբերված զենքերը փոխադրողները մեկ ամիս շարունակ լավ “մշակվել են” քննիչների կողմից, և նման գործելաոճը հասարակությանը քաջ հայտնի է։ Մյուս կողմից ԵՀՄՖ Նախագահությունը մտավախություն ունի, որ ընդդիմադիր գործչի և նրա համակիրների ձերբակալությունը հուշում է այն մասին, որ ներկա պահին Արցախյան հարցի առնչությամբ Սանկտ-Պետերբուրգում ընթացող եռակողմ բանակցություններում Սերժ Սարգսյանը տեղի է տվել տարածքներ հանձնելու ճնշումներին, հետևաբար մինչ նրա Երևան վերադառնալը անհրաժեշտ է հասարակությանը զրկել ընդդիմադիր գործիչներից։ Համոզված ենք, որ գործընթացը շարունակություն է ունենալու և գործեր հարուցվելու են նաև այն առաջնորդների դեմ, որոնք բացահայտելու են ազատագրված տարածքները հանձնելու սարգսյանական միտումները։ Կարծում ենք՝ սա լուրջ հանցագործություն է ոչ թե Սեֆիլյանի և այլ ընդդիմադիր դաշտի հայրենասերների, այլ այն իշխանական թևի ներկայացուցիչների կողմից, որոնք տրամադրված են հանուն իշխանության վաճառել մեր հայրենիքը։ ԵՀՄՖ Նախագահությունը ՀՀ վարչակազմի նման գործելաոճը գնահատում է որպես ճղճիմ քայլ, պահանջում է շտապ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և իր համակիրներին՝ միաժամանակ զգուշացնելով, որ հետևելու է վերոհիշյալ գործընթացների զարգացմանը և համապատասխան արձագանքներ է պատրաստելու՚,- ասված է հայտարարության մեջ:   

 

Նշենք, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: Ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ քննչական կոմիտեի համաձայն՝  Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus