Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ալիևը ոտքը կախ էր գցել Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու համար. քաղաքական փիարի մասնագետ

Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո հնչած միասնական հայտարարության հաղորդագրությունները երկու երկրների լսարանի համար տարբեր են. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական փիարի մասնագետ Հայկ Կիրակոսյանը՝ խոսելով երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարության տեքստի մասին:

«Միևնույն տեքստը Ադրբեջանը ներկայացնելու է որպես հաղթանակը երաշխավորող  գրություն: Հայաստանում ամպագոռգոռ բառեր անպայման կհնչեն, կասվեն, որ շատ լավ էր, քանի որ ժամանակավոր խաղաղություն ենք ձեռք բերել և այսպես կանցնի, կգնա: Բայց այս ամեն ինչում ամենավատն այն է, որ այդ հայտարարությունը և հանդիպումը ամրագրեցին մեր տարածքների կորուստը. քանի մետր, սանտիմետր կլինի կորուստը, միևնույնն է կորուստ է, պարտություն: Թեկուզ մարտը պարտվելը պատերազմը տանուլ տալ չէ, բայց տեղային պարտությունը պետք է ընդունեինք և՛ մարդկային կորուստներով, և՛ տարածքային կորուստներով, և՛ զինամթերքի»,- ասաց նա։

Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ հանդիպումն առաջին հայացքից կողմերին վերադարձնում է բանակցությունների սեղան։ «Բայց իր հետևից փակում է դուռը պատերազմական ճանապարհով Ադրբեջանի կողմից ձեռք բերված տարածքների վրա մեր հավակնություններին,- ասաց նա՝ շարունակելով,- ժպտալով համակերպվում են տարածքների կորուստների հետ, դրա փոխարեն արձանագրելով, որ գոնե ժամանակավոր հարաբերական հանգիստ շահեցինք, որը  25 տարի ունեինք, բայց ինչպես տեսնում ենք՝ ընդհանրապես չի տնօրինվում»:

Քաղաքական փիարի մասնագետը վերլուծեց նաև նախահագների կեցվածքը հանդիպման ժամանակ։ «Եթե նայում ենք նախագահ Սարգսյանի կեցվածքին, նկատում ենք, որ բավական մարտական էր տրամադրված, և  ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում գովելի է։ Սակայն այն, որ ամբողջ խնդիրը դրված է մեր նախագահի ուսերին, դիվանագիտական կառույցի կատարյալ պարտությունն է, մեր խայտառակությունը: Ի դեպ, միայն մեր դիվանագիտական կառույցն է դրական արձագանքել այս հանդիպմանը՝ սա լավ էր, ձեռքբերում էր, բայց դրանք իմպոտենտ քաղաքական կառույցի հայտարարություններ են, որոնք պտուղ տալու ունակ չեն»,- ասաց Հայկ Կիրակոսյանը՝ նշելով, որ նույն կառույցի անգործության պատճառով պատասխանատվություն են կրում զինվորականները, Հայկական բանակը:

Հայկ Կիրակոսյանն ուշադրություն հրավիրեց եռակողմ հանդիպման ընթացքում նախագահների արարողակարգային ձեռքսեղմումներին։ «Եթե Պուտինն առաջինը ողջագուրվեր Սարգսյանի, հետո նոր Ալիևի հետ, ապա հավանականությունը, որ Սարգսյան-Ալիև ձեռքսեղմումը տեղի կունենար, հավասարվում է զրոյի, որովհետև տեսանյութում ակնհայտ երևում է, որ Ալիևը ոտքը կախ է գցում, աչքի պոչով նայում է Սերժ Սարգսյանին, թե երբ կվերջացնի Պուտինին հրաժեշտ տալը, որպեսզի ձեռքը մեկնի և հրաժեշտ տա: Եթե մնար Սերժ Սարգսյանին, որ ինքը ձեռքը մեկներ, հրաժեշտ տար, անգամ պրատակոլային խախտում կարող էր լինել, ինչը տարբեր խոսակցությունների առիթ կտար: Ալիևը ոտքը կախ էր գցել Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմելու համար»,- ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus