Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կուտակային կենսաթոշակային համակարգում  կատարվել են նոր փոփոխություններ

Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչում համակարգի ներդրումից ի վեր կատարվեցին մի քանի օրենսդրական փոփոխություններ, որոնք համակարգը համալրել են նոր դրական կողմերով:  Դրանք բոլորը բխում են մասնակիցների շահերից և, ըստ էության, լուծել են հասարակության հիմնական մտահոգությունները` կապված կուտակային բաղադրիչի հետ:

Սահմանվել է սոցիալական վճարի առավելագույն շեմը՝ ամսական 25.000 դրամ: Դա նշանակում է, որ 500 000 դրամից բարձր աշխատավարձ ստացողները ոչ թե կկուտակեն իրենց եկամտի 5 տոկոսը, ինչը, քաղաքացիներից շատերի կարծիքով, մեծ բեռ էր, այլ կկատարեն ամսական ֆիքսված չափի հատկացում` 25 000 դրամ: Այդ գումարը յուրաքանչյուր ամիս կրկնապատկվում է պետական բյուջեի միջոցներից:

1964 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված քաղաքացիների կուտակային խնայողությունները պետությունը կկրկնապատկի` եթե նրանք մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանան կուտակային բաղադրիչին:  Այս դրույթը լուրջ արտոնություն է նշված քաղաքացիների համար, քանի որ արդյունքում այդ մասնակիցները կենսաթոշակային տարիքում ստանալու են կենսաթոշակ միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային: Աշխատանքային կենսաթոշակը նրանց համար հաշվարկվելու է աշխատանքային ստաժի բոլոր տարիների դիմաց, իսկ կուտակային կենսաթոշակն էլ բաղկացած է լինելու մասնակցի և պետության կատարած հատկացումներից և դրանց կառավարումից ստացված եկամուտներից:  

Դրական փոփոխություն է կատարվել նաև 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց մասով, ովքեր 2014 թվականի հուլիսի 1-ից հետո առաջին անգամ աշխատաշուկա են մուտք գործել: Հիշյալ անձանց կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը նվազեցվելու է եկամտային հարկի գումարից:

Հնարավորություն է ընձեռվել կենսաթոշակային տարիքից շուտ՝ 55 տարեկանը լրանալուն պես, տնօրինել կուտակված միջոցները: Դրա համար անհրաժեշտ կլինի, որ տվյալ պահին` մասնակցի 55 տարեկանը լրանալուց հետո,  նրա կուտակած միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու արդյունքում ստացված ամսական գումարը գերազանցի հիմնական կենսաթոշակի 5-ապատիկը (ներկայումս սահմանված հիմնական կենսաթոշակի հաշվարկով` կուտակված միջոցները պետք է կազմեն շուրջ 19 մլն ՀՀ դրամից ավելի):

ժառանգներին վերապահվել է իրավունք մահացած մասնակցի կուտակած միջոցներն ամբողջությամբ ստանալու, այդ թվում՝ միանվագ: Սա նշանակում է, որ կուտակային բաղադրիչի մահացած մասնակցի ժառանգները ունեն ընտրություն` այդ միջոցները ամբողջությամբ միանվագ ստանալու կամ փոխանցելու իրենց անհատական կենսաթոշակային հաշվին և ստանալու արդեն իրենց կենսաթոշակային տարիքում` որպես կենսաթոշակ:

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մասնակցի օգտին մինչև երեխայի երկու տարին լրանալը կատարվում է կուտակային հատկացում ամսական 8000 դրամի չափով, որից 3000 դրամը վճարում է գործատուն՝ որպես սոցիալական վճար, իսկ 5000 դրամը փոխանցվում է պետական բյուջեից՝ որպես լրացուցիչ հատկացում:

Մասնակցին իրավունք է վերապահվել ցանկացած ժամանակ ամբողջությամբ ստանալու կուտակված միջոցները՝ առողջական ծանր խնդիրներ ունենալու և կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում:

Կուտակային համակարգի մասին տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել սոցիալական ոլորտի 114 անվճար թեժ գծին, որին հնարավոր է նաև հարցեր ուղղել առցանց ռեժիմում` www.epension.am սոցիալական պորտալի Առցանց խորհրդատուի միջոցով:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus