Добавить новость


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գերմանիան ու Լեհաստանը ոչ-ոքի խաղացին և Ուկրաինային զրկեցին փլեյ-օֆֆի շանսերից

Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի հերթական խաղային օրն ավարտվեց C խմբի Գերմանիա – Լեհաստան հանդիպումով: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 0:0 հաշվով:

 

Գերմանացիներն ակտիվ սկսեցին առաջին խաղակեսը: Մարիո Գյոտցեն ու Տոնի Կրոսը մեկական անգամ նպաստավոր դիրքերից հարվածներ կատարեցին, սակայն երկու դեպքում էլ գնդակը շեղ ընթացավ: Խաղակեսի միջնամասում լեհերը հավասարեցրին խաղը և այդ տեմպը պահպանեցին մինչև ընդմիջում:

 

15 րոպեանոց հանգստից հետո լեհերն անմիջապես կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Արկադիուշ Միլիկը հիանալի դիրքից շեղ հարվածեց: «Բունդեսթիմի» պատասխանը հետևեց վայրկյաններ հետո. Գյոտցեի հարվածից հետո Ֆաբիանսկին փրկեց իր թիմին: 20 րոպե անց Միլիկը կարող էր 11 մետրանոց նշակետի մոտից անարգել հարված կատարել, բայց վրիպեց: Դա բերեց գերմանացիների հերթական արագ գրոհին, որն ավարտվեց Օզիլի հիանալի հարվածով ու Ֆաբիանկսկու հերթական սեյվով: Խաղավերջում լուրջ գոլային պահեր չառաջացան:

 

Այս արդյունքից հետո երկու թիմերն էլ վաստակեցին 4-ական միավոր և շարունակում են գլխավորել C խմբի մրցաշարային աղյուսակը: Այսպիսով, մեկնարկային 2 տուրերում կրած պարտություններից հետո Ուկրաինայի հավաքականը կորցրեց նույնիսկ 3-րդ տեղը գրավելու և փլեյ-օֆֆ մտնելու շանսերը:

 

Թիմերը խաղադաշտ էին մտել հետևյալ մեկնարկային կազմերով.

 

Գերմանիա – Մանուել Նոյեր, Յոնաս Հեկտոր, Բենեդիկտ Հյովեդես, Մաթս Հումելս, Ջերոմ Բոատենգ, Սամի Խեդիրա, Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Յուլիան Դրաքսլեր, Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե.

 

Լեհաստան – Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Արթուր Յենջեյչիկ, Կամիլ Գլիկ, Կրիշտոֆ Մոնչինսկի, Գրժեգոշ Կրիխովյակ, Կամիլ Գրոսիցկի, Յակուբ Բլաշիկովսկի, Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լևանդովսկի.

 

Եվրոպայի առաջնություն. C խումբ
«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ
Գերմանիա – Լեհաստան` 0:0

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus