Հարավային Աֆրիկայում որսագողերը կտրել են ռնգեղջյուրի եղջյուրը. անասնաբույժները փորձում են փրկել կենդանուն
Որսագողերը ներխուժել են Հարավային Աֆրիկայի Արևելյան Քեյփ նահանգում գտնվող արգելոց և հանգստացնող նետով քնեցրել են էգ ռնգեղջյուրներից մեկին, որից հետո կտրել են եղջյուրն ու դրա տակի հատվածում առկա գլխամաշկը:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը` երբ արգելոցի սեփականատերերը ռնգեղջյուրին հայտնաբերելին օրեր անց, կենդանու դեմքի վրա ահավոր փոս է եղել` ճանճերով լցված, սակայն կենդանին ողջ է եղել:
Անցյալ շաբաթ ռնգեղջյուրը, որին միջադեպից հետո տվել են Hope («Հույս») անվանումը, դիմային հատվածի վերականգնողական վիրահատության է ենթարկվել, որի արդյունքում հնարավոր է դարձել փակել հսկա վերքը: Դա վեցերորդ խոշորագույն վիրահատությունն էր, որին ենթարկվել է կենդանին եղջյուրներից զրկվելուց հետո: Եվ դեռևս հայտնի չէ` արդյոք կապաքինվի կենդանին ամբողջությամբ, թե ոչ: