Добавить новость

Особенные дети из Курска и ЛНР станут участниками фестиваля «Золотая Осень»

Убитую в Балаково бизнес-леди могли унизить, заставив копать яму для себя

Столичная Росгвардия взяла «золото» на чемпионате округа по военно-спортивному многоборью

Горожане почти в три раза чаще стали обращаться за видеоконсультациями к сотрудникам центров госуслуг





Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ինչպես են չռուսներին զոհում հանուն «ռուսական աշխարհի»

«Զոհված զինվորականների քարտեզը», որտեղ հավաքված են Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական կողմի կորուստների հաստատված տվյալները, ցույց է տալիս, որ ավելի հաճախ զոհվում են ազգային հանրապետությունների զինծառայողները, քան մեծամասամբ ռուսական բնակչությունից կազմված շրջաններինը, չնայած՝ այդ հանրապետությունների բնակչությունները Ռուսաստանի կենտրոնական շրջաններից նկատելիորեն փոքր են: Ցուցակն առաջնորդում են Դաղստանը և Բուրյաթիան. սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է 292 դաղստանցի և 256 բուրյաթ զինվորականների մահ, ընդ որում Ռուսաստանի «ամենառուսական» շրջանում` Տամբովի մարզում, այդ ցուցանիշը կազմում է 44 մարդ, իսկ Մոսկվայում, որի բնակչությունը մոտ 4 անգամ գերազանցում է Դաղստանին` 17 մարդ: Ազգային հիմքով անհամաչափություններ են նկատվում նաև առանձին շրջանների կորուստների մեջ. այսպես, Աստրախանի մարզում զոհվածների 80%-ը ղազախներ են, այն դեպքում, որ նրանք կազմում են այդ շրջանի բնակչության ընդամենը 16%-ը: Խոսքը զորահավաք հայտարարելուց առաջ կրած կորուստների մասին է՝ այսինքն հիմնականում (բայց ոչ միայն) պայմանագրային զինծառայողների։

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում «մասնակի զորահավաք» է հայտարարվել, որը պետք է վերաբերեր 3 հարյուր հազար զինապարտի. հենց նույն օրը մարդիկ զանգվածաբար ծանուցագրեր սկսեցին ստանալ: Թեև Պուտինը, Գլխավոր շտաբը և պետական լրատվամիջոցները պնդում էին, որ զորակոչը բազմաթիվ սահմանափակումներ ունի (ռազմական փորձ, տարիք և այլն), առաջին իսկ օրվանից զորահավաքը դարձավ քաոտիկ։ Սոցցանցերում և հրատարակություններում բազմաթիվ հաղորդումներ են հայտնվում այն մասին, որ ծանուցագրեր են հանձնում չծառայածներին, հաշմանդամներին, ծերերին, ուսանողներին, հակապատերազմական ցույցերի մասնակիցներին, բազմազավակ հայրերին։ 

Սակայն, զորահավաքի ամենաակնհայտ առանձնահատկությունը ռուսական բանակում ազգային դիսբալանսի խորացումն էր՝ չնայած Պետդումայի պաշտպանության կոմիտեի հայտարարությանը, թե զորահավաքը մեծամասամբ վերաբերելու էր խիտ բնակեցված կենտրոնական և արևմտյան շրջաններին, գործնականում տեսնում ենք, որ հենց ազգային հանրապետություններում այն համընդհանուր բնույթ է ստանում։ 

Բուրյաթիայի որոշ շրջաններում ծանուցագրեր սկսեցին հանձնել արդեն սեպտեմբերի 21-ի գիշերը․ գիշերը հավաքեցին բուրյաթական Խուրումխան բնակավայրի տղամարդկանց, որպեսզի նույն օրը հենց տանեն Ուլան-Ուդեի զորամաս, ռեյդեր են անցկացվում նաև հանրապետության մնացած գյուղերում՝ հայտնում է «Ազատ Բուրյաթիա» հիմնադրամը։ Հաղորդումներ կան նաև, որ Ուլան-Ուդեի պետական համալսարանի ուսանողներին անմիջապես դասերից էին տանում զինկոմիսարիատ։

Սեպտեմբերի 21-ի գիշերը «Բարդուղիմեոսյան» էին արդեն անվանում Բուրյաթիայում։ Հանրապետությունում ապրում է ընդամենը շուրջ մեկ միլիոն մարդ՝ Ռուսաստանի բնակչության մոտ 0,66%-ը․ եթե զորահավաքը շրջանների վրա տարածվեր հավասարաչափ, Բուրյաթիայից պետք է զորակոչեին 2 հազարից ոչ ավել մարդ։ Մինչդեռ «Ազատ Բուրյաթիայի» ներկայացուցիչ Վլադիմիր Բուդաևը Epress-ին հայտնել է, որ ծանուցագիր ստացածների թիվը հանրապետությունում, հավանաբար, արդեն տասնյակ հազարների է հասնում։

Տելեգրամյան ալիքներում նաև տարածվում է Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի «զորահավաքի ցուցակը», որում զորակոչիկների 12 ազգանուններից 10-ը հայկական են, այն դեպքում, որ ըստ 2010 թվականի մարդահամարի, հայերը կազմում են շրջանի բնակչության 13,67%-ը։

Կաբարդա-Բալկարական հանրապետությունում զորակոչի ենթակաների տարիքը, Գլխավոր շտաբի հայտարարության համեմատ, բարձրացրել են։ 

Չեչնիայում, ինչպես պնդում է հանրապետության առաջնորդ Ռամզան Կադիրովը, զորահավաք ընդհանրապես չի անցկացվելու, քանի որ զորակոչի պլանը «254%-ով» գերկատարված է կամավորների շնորհիվ։ Չնայած դրան, ինչպես գրում է Новая газета. Европа-ն, Ռուսաստանի տարբեր շրջաններից 564 չեչենների ստիպողաբար տարել են Չեչնիա և մոբիլիզացրել․ Գրոզնիում զորահավաքի դեմ ցույցի դուրս եկած կանանց հարազատներին ստիպել են կամավորագրվել, ինչպես նաև առևանգել ու զորակոչել են չեչեն տղամարդկանց, որոնք զորահավաքի ժամանակ դիմել են արտասահմանյան անձնագիր ստանալու համար։ 

Ղրիմում, ինչպես հայտնում է ուկրաինացի-թաթար լրագրող Օսման Փաշաևը, ծանուցագրեր ստացողների 80%-ը Ղրիմի թաթարներ են՝ այն դեպքում, երբ նրանք շրջանի բնակչության 20%-ն էլ չեն կազմում (ֆեյսբուքյան հրապարակման մեջ Փաշաևը չի հղվում զորակոչի մասին տվյալների իր աղբյուրին)։

Չուվաշիայի հանրապետության վարչության առաջ խնդիր են դրել 3 հազար մարդու զորակոչել, միաժամանակ, ինչպես հայտնում է «Բարկացած Չուվաշիա»-ն, շեշտը գյուղերի վրա է դրվելու։ Օրինակ՝ 600-700 բնակչությամբ Ասանովո գյուղից պլանավորվում է մոբիլիզացնել 60 մարդու, որոնց թվում կան չծառայածներ։ 

Տիվայի հանրապետությունում, ըստ «Նոր Տուվա» համայնքի, «ամեն գյուղից 100 մարդ են տանում <…> Զորակոչում են չծառայածների, բազմազավակ հայրերի, հաշմանդամների, Տիվայի պետական համալսարանում ուսանողների ուղեղն են լվանում»։

ОВД-Инфо-ի տվյալներով՝ զորահավաք հայտարարելուց ի վեր, հակապատերազմական ցույցեր են տեղի ունեցել Ռուսաստանի 33 քաղաքներում, բերման են ենթարկվել ավելի քան 2 հազար մասնակիցներ, նվազագույնը 5 քաղաքներում ձերբակալվածներին զինկոմիսարիատի ծանուցագրեր են տվել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսաստանցիները փորձել են այրել շուրջ 15 զինկոմիսարիատներ և այլ կառույցներ (իշխող կուսակցության գրասենյակներ, տեղի վարչության շենքեր)։ Ցույցեր են բռնկվում նաև ազգային հանրապետություններում։ Մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Դազստանում․ Բաբայուրտ գյուղի բնակիչները փակել էին Էնդիրեյ գյուղի փողոցը, որտեղից զորակոչել են ավելի քան 100 մարդու, փակել էին Խասավյուրտ-Մախաչկալա դաշնային մայրուղին, սեպտեմերի 25-ին Մախաչկալայում ցույցեր էին։ Նույն օրը, ինչպես հայտնում է SakhaDay-ը, Յակուտսկում հակապատերազմական ցույց է տեղի ունեցել, որին մոտ 400 մարդ է մասնակցել՝ հիմանականում կանայք․ նրանք հակապատերազմական կարգախոսներ էին վանկարկում, խաղաղության մասին երգեր երգում և պարում «օսուոխայ» ավանդական շուրջպարը ուժայինների շուրջ։

Վերջապես, հարկ է նշել, որ սեպտեմբերի 21-ից ռուսաստանցիները զանգվածաբար լքում են երկիրը։ Ռուսաստանի եվրոպական մասի բնակիչները փախչում են հարավային Կովկասի և կենտրանական Ասիայի երկրներ, Սիբիրի բնակիչները՝ Ղազախստան, Բուրյաթիայից մեկնում են Մոնղոլիա։ Դեպի Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ղազախստան, և Ղրղզստան (գրեթե սպառված) ավիատոմսերի գները կարող են հասնել մի քանի հազար դոլարի։ Վրաստանի և Ղազախստանի հետ սահմաններին կիլոմետրով ձգվող հերթեր են գոյացել, որոշ անցակետերի դիմաց մեքենաները օրերով կանգնած են մնում խցանման մեջ։ Դեպի վրացական սահման տանող Հյուսիսային Օսիայի ճանապարհներին ոստիկանական պահակակետեր են հայտնվել՝ փախստականների հոսքը զսպելու, մեքենաները հետ ուղարկելու և անցնելու համար կաշառք վերցնելու նպատակով։ Ականատեսների հաղորդումներով, որոնք հրապարակվել են Пограничный контроль տելեգրամյան ալիքում, սեպտեմբերի 24-ին Վոլգոգրադի մարզի և Ղազախստանի սահմանային անցակետի դիմաց գոյացած հերթի ամբողջ երկարությամբ անցնում էին ծառայողական մեքենաներ և ծանուցագրեր բաժանում մարզի բնակիչներին (նրանց գտնում էին ավտոմեքենաների համարներով)։ Բացի այդ, փաստաբան Պավել Չիկովի հաղորդմամբ, որոշ տղամարդկանց Ղազախստանի սահմանին հանձնում են սահմանը հատելու արգելքի անվանական ծանուցումներ։ Հարկ է նշել, որ նման միջադեպերը եզակի են և մեկնողների մեծամասնությանը դեռևս հաջողվում է լքել Ռուսաստանը։ Միաժամանակ, լրատվամիջոցներում հաղորդումներ են հայտնվում, որ սեպտեմբերի 28-ին՝ գրավված ուկրաինական տարածքները ՌԴ-ին միացնելուց, և հավանաբար ռազմական դրություն հայտարարելուց հետո, զորակոչի տարիքի տղամարդկանց կարգելվի հատել սահմանը:

Զորահավաքի և ազգային հանրապետություններում տեղի ունեցող պրոտեստների մասին տեղեկատվության համար կարող եք հետևել  @agasshin @asiansofrussia @maladaeva @freeburyatiafoundation օգտատերերին։

The post Ինչպես են չռուսներին զոհում հանուն «ռուսական աշխարհի» first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Держат на высоте: полная стоимость ипотеки превысила 23%

Петербург берет рекордную высоту

Патриарх Кирилл: человек не может быть счастливым без добрых дел

Удал, но мал: трудоустройство после «Профессионалитета» оказалось проблемой

Музыкальные новости

М-А. Калиматов: «Под руководством Валентины Матвиенко были приняты самые важные для страны решения»

Требования к аварийным душам для правильной установки и использования

«В ближайшие регионы»: Собянин анонсировал продление МЦД до четырёх областей

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"

Новости России

Рябков заявил, что Москва фиксирует реакцию Запада на ядерную доктрину РФ

Блокада или мир: Лавров поставил США перед честным выбором

Доцент Фиронов: новые ставки утильсбора приведут к подорожанию авто с 1 октября

В Москве проведут капремонт в 47 домах позднесоветской серии

Экология в России и мире

НОВЫЕ «ОПАСНЫЕ СВЯЗИ» С НОВЫМ ВЕДУЩИМ НА «ЧЕ!»

Питание и здоровье: чего нам не хватает?

Домодедово раскрыл 20 лучших маршрутов для отдыха в бархатный сезон

Новосибирские хирурги провели сложную операцию по удалению опухоли позвоночника

Спорт в России и мире

Кудерметова вышла в третий круг турнира WTA 1000 в Пекине

Токио (ATP). 1-й круг. Хуркач сыграет с Гироном, Берреттини – с ван де Зандшульпом

Хуркач пожертвует по €100 за каждый эйс пострадавшим от наводнения

Эйсинг-777 // Марин Чилич стал самым низкорейтинговым чемпионом турнира АТР

Moscow.media

Жизнь-штука полосатая...

Более 30 автодорог отремонтировали в подмосковном Красногорске

Задержан предполагаемый виновник смертельного ДТП с автобусом в Прикамье

Можно ли перевестись из одной автошколы в другую в процессе обучения?











Топ новостей на этот час

Rss.plus






Удал, но мал: трудоустройство после «Профессионалитета» оказалось проблемой

РОСТОВ. В Москве взяли под стражу главу Следкома Таганрога Руслана Багмута

Доцент Фиронов: новые ставки утильсбора приведут к подорожанию авто с 1 октября

«Едем на рыбалку»: Башаров рассказал о последнем разговоре с Мадяновым