Добавить новость

Два грузовика столкнулись на МКАД в районе Волгоградского проспекта

"От 55 лет и старше": для всех пенсионеров в сентябре начала действовать новая льгота

Аюрведа процедуры Санкт-Петербург

«Амур» — «Динамо» Москва. Видеотрансляция: смотреть КХЛ онлайн



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կուբացի Դանա Ռամոսն ու նրա բույսերի խանութը՝ Ամիրյանի վրա

Երեւանի կենտրոնում գտնվող սենյակային բույսերի խանութում մեզ ժպիտով դիմավորում է Դանան: Առաջին հայացքից ամեն ինչ սովորական է, քանի դեռ չենք սկսում հետաքրքրվել բույսերով ու երիտասարդ կինը պատասխանում է անգլերենով՝ փոքր-ինչ իսպանական ակցենտով: Կարճ զրույցի ընթացքում բացատրում է՝ ամուսնու հետ Հայաստան է տեղափոխվել Կուբայից:

«Եկանք՝ որպես զբոսաշրջիկ, ու մնացինք մշտական բնակության», - ժպտում է Դանաես Ռամոսը:

Խոստանում եմ վերադառնալ ու ավելի մանրամասն զրուցել Հավանա-Երեւան ճամփորդության, Հայաստան տեղափոխվելու որոշման ու Երեւանում բույսերի խանութ բացելու մասին:  

Բույսերի հանդեպ սերը՝ մեկ նվերից

Կուբայի Պինար դել Ռիո քաղաքից եմ: Մայրաքաղաք՝ Հավանա էի տեղափոխվել կրթություն ստանալու համար: Մասնագիտությամբ ճարտարապետ եմ: Սովորելուց հետո որոշեցի մնալ մայրաքաղաքում, քանի որ հնարավորություններն ավելի շատ էին: Լավ աշխատանք գտա, ծանոթացա ապագա ամուսնուս հետ:

Որպես ճարտարապետ բազմաթիվ նախագծեր ունեի, սիրում էի աշխատանքս: Պլանավորում էինք ամուսնանալ, բայց սկսվեց կորոնավիրուսի համավարակն ու ամեն ինչ փակվեց, այդ թվում՝ երկուսիս աշխատավայրերը: Աշխատանքը կորցելուց հետո չգիտեինք՝ ինչ ենք անելու ու ինչ-որ պահի միտք եկավ Հավանայում սենյակային բույսերի խանութ բացել, քանի որ բույսեր երկուսս էլ սիրում ենք:

Բույսերի հանդեպ սերը, դրանք խնամելն ինձ համար սկզբում հոբբի էր, որ սկսվել էր մի նվերից: Ապագա ամուսինս ինձ մի բույս էր նվիրել, որն այնքան սիրով էի խնամում, որ սկսեցի էլի ու էլի բույսեր գնել:

Այդ շրջանում մի օր այցելեցինք բույսերի փոքրիկ խանութ, որի տերն առաջարկեց մեզ ներդրում անել ու գործընկերներ դառնալ: Սա երազանք էր, որն իրականանում էր: Այս խանութում աշխատելով՝ սկսեցինք սովորել՝ ինչ է բիզնեսը, մասնագիտանալ բույսերի խնամքի հարցում: Հետաքրիքր է, որ համավարակի, լոքդաունի պայմաններում մարդիկ ավելի շատ էին բույսեր գնում: Նրանք ամբողջ օրը տանը փակված էին ու ցանկանում էին այդպիսով գեղեցկացնել իրենց միջավայրը:

«Հիմա ավելի երջանիկ ենք»

Նախատեսում էինք ամուսնանալ 2021թ. հունվարին, բայց ամեն ինչ շարունակում էր փակ մնալ: Չէինք կարող նույնիսկ ամենամոտ հարազատներով գնալ ու գրանցել մեր ամուսնությունը, խնջույքի մասին խոսք էլ չկար: Ամուսնություններին միայն երկու մարդ՝ հարսն ու փեսան կարող էին ներկա լինել(ծիծաղում է-հեղ.): Որոշեցինք այլեւս չսպասել ու հենց այդպես էլ ամուսնացանք:

Եկավ մեղրամսի հերթն ու էլի՝ փակ սահմաններ, չգործող հյուրանոցներ: Որոշեցինք սպասել, որպեսզի կորոնավիրուսային իրավիճակը մի փոքր հանդարտվի ու կարողանանք ճամփորդության մեկնել: Մի քանի ամիս սպասելուց հետո ոչինչ չփոխվեց:

Շատ լարված շրջան էր, անընդհատ տանն էինք, նույնիսկ սնունդ գնելն էր դժվար, որովհետեւ խանութները փակ էին: Սկսեցինք մտածել՝ «մենք գումար էինք նախատեսել հարսանեկան խնջույքի համար, որը չեղավ, գումար ունենք մեղրամսի համար, որը եւս դժվար կարողանանք իրականացնել՝ ի՞նչ կարող ենք անել այս գումարով»: Սկսեցինք փնտրել: Մոլորակի միակ «բաց» հատվածն այս տարածաշրջանն էր, Կուբայից կարող էինք Ռուսաստան գալ, բայց հետագայում այնտեղ մնալ չէինք ցանկանում: Մենք փնտրում էինք փոքր երկիր, որը հետաքրքիր պատմություն ունի, որը ջերմ է: Երկուսիս ծննդյան օրերն էլ սեպտեմբերին են, որոշեցինք մեզ նվեր անել ու երեք ամսով Հայաստան գալ:

Ընտրեցինք այդ ժամկետը, որովհետեւ մնալով մեկ-երկու շաբաթ, հնարավոր չէ իսկապես կտրվել առօրյայից, հանգստանալ, նոր կյանք սկսել: Երբ որոշեցինք գալ, Հայաստանի մասին ոչինչ չգիտեինք: Սկսեցինք կարդալ երկրի մասին, ճշտել փաստաթղթային հարցերը: Արդյունքում հասկացանք՝ Հայաստանը հենց այն փոքրիկ, գեղեցիկ ու պատմական երկիրն է, որ փնտրում էինք:

Երկիրը մեզ գրավեց գալու հենց առաջին օրերից: Ընդամենը երկու շաբաթ էինք այստեղ, երբ հասկացանք՝ չենք ցանկանում երեք ամսից հեռանալ: Մարդիկ այստեղ շատ հանդարտ են, հանգիստ: Այլ երկրներում բոլորը միշտ շտապում են, լարված են, անհանգիստ, իսկ այստեղ բոլորը փողոցներում ոչ թե վազում են, այլ հանդարտ զբոսնում: Քաղաքային այգիները լի են մարդկանցով օրվա բոլոր ժամերին: Կուբայում դժվար ժամանակաշրջանից հետո մենք մեծ փոփոխության կարիք ունեինք: Երեւան տեղափոխվելը հենց այդ անհրաժեշտ փոփոխությունն էր: Կարող եմ ասել՝ հիմա ավելի երջանիկ ենք:

Բույսերի խանութ՝ Երեւանում

Կացության կարգավիճակը փոխելու ու Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու համար մեզ պետք էր բնակարան վարձել եւ աշխատանք գտնել: Բնակարան բավականին հեշտ գտանք, սեփականատերերը հրաշալի մարդիկ են, որոնք հիմա մեր ընկերներն են: Մնում էր լուծել աշխատանքի հարցը:

Ամուսինս ՏՏ ոլորտում է աշխատում, անպես որ այստեղից կարող էր հեռավար աշխատել: Իմ հարցն ավելի բարդ էր՝ որպես ճարտարապետ աշխատանք գտնել չէի կարող, քանի որ հայերեն չգիտեմ, իսկ անգլերենը միայն շփման մակարդակի է:  

Մտածեցի՝ «ի՞նչ անեմ, ես միայն ճարտարապետությունից ու բույսերից եմ գլուխ հանում»: Հենց այս միտքը հուշեց, որ կարելի է փորձել անհատ ձեռնարկատեր դառնալ ու Երեւանում սենյակային բույսերի խանութ բացել: Վարձեցինք տարածքը, ուսումնասիրեցինք շուկան ու սկսեցինք սովորել՝ ինչպես բիզնեսով զբաղվել Հայաստանում:  

Մարդկանց արձագանքներն ու Երեւանի «Նիվա»-ները

Նկատել եմ, որ Հայաստանում մարդիկ ավելի շատ ծաղիկներ են սիրում, քան սենյակային բույսեր: Սկզբում հաճախորդները չեն հասկանում՝ ինչու հայերեն չենք խոսում: Հետո, երբ պատմում ենք, որ Կուբայից ենք տեղափոխվել Երեւան, զարմանում են ու սկսում բազմաթիվ հարցեր տալ՝ «բա ինչո՞ւ սեւամորթ չեք, կարողանո՞ւմ եք պարել», պատասխանում ենք, որ Կուբայում բոլորը չէ, որ պարում են, մենք պարել չկարողացող կուբացիներ ենք (ծիծաղում է – հեղ.):

Քանի որ Հայաստանը հետխորհրդային երկիր է, այստեղ բազմաթիվ իրեր եմ նկատում, որ Կուբայում էլ կային: Այստեղի փողոցներում էլ, ինչպես Կուբայում, կարելի է բազմաթիվ «LADA Niva»-ներ տեսնել:

Այստեղ ենք սեպտեմբերից, բայց դեռ Երեւանից դուրս որեւէ տեղ չենք գնացել: Խանութում երկուսով ենք աշխատում ու երկրում ճամփորդելու համար պետք է որոշ ժամանակով թողնենք այն: Բայց այս ամառ անպայման նախատեսում ենք տեսնել Դիլիջանը, Լոռին, մյուս շրջանները: Լսել ենք՝ այնտեղ շատ գեղեցիկ է: Նաեւ առաջիկայում պետք է Կուբա մեկնեմ, քանի որ այնտեղ՝ ընտանիքիս մոտ եմ թողել շանս: Շատ եմ կարոտում, ցանկանում եմ նրան էլ Հայաստան բերել:

«Ջուր», «արեւ», «թաց»

Հաճախորդների հետ շփման առումով խնդիրներ հիմնականում չեն առաջանում: Շատ տպավորիչ է, որ այստեղ մարդկանց մեծ մասն անգլերեն կամ ռուսերեն գիտի: Մենք ռուսերեն չգիտենք, բայց փաստը, որ մարդիկ հարազատ լեզվից բացի երկու լեզու գիտեն, ուրախացնող է: Եթե լինում են հաճախորդներ, որոնք անգլերեն ընդհանրապես չգիտեն, ինչ-որ կերպ, նշաններով իրար հասկանում ենք: Ես փորձում եմ հայերեն սովորել, արդեն մի քանի բառ գիտեմ՝ «ջուր», «արեւ», «բարեւ ձեզ»: Մենք մի հավելված ենք օգտագործում, որն ամեն օր մեկ նոր բառ է սովորեցնում: Այսօրվա բառն, օրինակ, «թաց»-ն էր:

Շատ եմ ուրախանում, երբ խանութ ծանոթ դեմքեր են մտնում: Ունենք շատ հաճախորդներ, որոնք մեկ անգամ գալով՝ վերադառնում են:

Ավանում կորելու ու անծանոթների օգնության մասին

Մեր բոլոր հարազատներին այնքան ենք պատմել այստեղի հանդարտության, մարդկանց բաց լինելու ու օգնելու ցանկության մասին, որ բոլորն արդեն ցանկանում են գալ ու տեսնել այս երկիրը: Ամուսնուս մայրն արդեն եկել է ու նրան շատ է դուր եկել: Նա Մայամիից է ու անակնկալի էր եկել, որ այստեղ ուշ ժամերի կարելի է հանգիստ դուրս գալ ու միայնակ զբոսնել:

Հիշում եմ՝ դեռ նոր էինք խանութը բացել, առաջին անգամ պետք է Ավան գնայինք, որպեսզի բույսեր գնենք: Տաքսին մեզ սխալ տեղում իջեցրեց ու միայնակ մնացինք քաղաքից դուրս՝ դատարկ ճանապարհի վրա: Բավականին քայլեցինք, մինչեւ մի տուն նկատեցինք: Մոտեցանք, թակեցինք դուռը, մի ծեր տղամարդ բացեց, որն անգլերեն ընդհանրապես չէր հասկանում: Հեռախոսով ցույց տվեցինք հասցեն, ուր պետք է գնանք ու մի կերպ բացատրեցինք, որ կորել ենք: Հասցեն նրան ծանոթ չէր, բայց պարզապես դուռը փակելու ու իր գործերը շարունակելու փոխարեն հասկացրեց, որ իր մեքենան նստենք: Հետաքրքիր էր, որ մեքենան «LADA» էր (ծիծաղում է – հեղ.): Մեքենայով գնացինք մեկ այլ տեղ, որտեղ մարդիկ էին հավաքված, տղամարդը նրանց ցույց տվեց հասցեն, հետո էլ վերցրեց իմ հեռախոսը, զանգահարեց մարդուն, ում հետ պայմանավորվել էինք բույսերի համար, հարցրեց՝ ինչպես հասնենք իրենց մոտ ու իր մեքենայով մեզ տարավ: Մենք նրա համար լրիվ անծանոթ մարդիկ էինք, հետագայում կյանքում մեզ չէր էլ տեսնելու, բայց դուռը փակելու փոխարեն որոշեց օգնել մեզ: Այս երկրում հենց սա է տպավորում:

***

Զրույցի վերջում Դանային ասում եմ, որ այսուհետ ես եւս նրանց խանութի մշտական հաճախորդներից եմ, իրենք էլ կարող են դիմել ցանկացած հարցով:

- Մի բան մտածեցի, որում կարող ես օգնել, - ասում է Դանան:

- Իհարկե, - պատասխանում եմ:

- Քանի որ ամեն օր հայերեն մեկ բառ եմ սովորում, դու էլ ինձ մեկ բառ սովորեցրու, - ժպտում է:

- Մտածել է պետք: Լավ, բարդ, բայց կարեւոր բառ ընտրեցի, - ասում եմ:

«Խաղաղություն» - «peace»: Մեզ համար միշտ ու հատկապես հիմա ամենակարեւոր բառերից է, - բացատրում եմ:

- Ամբողջ աշխարհի համար, - ժպտում է Դանան ու վանկերով կրկնում՝ «խա-ղա-ղու-թյուն»:  

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանիs

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Прибавление в семействе: у Михаила Шуфутинского родилась правнучка

Доля ипотеки при покупке новостроек в России выросла до 82%

К неудовольствию Запада, Россия и Иран уладили последние политические разногласия

Умер актер из "Моей прекрасной няни" Владимир Моргунов

Музыкальные новости

Лавров: Путин пошутил, говоря о поддержке Харрис на выборах президента США

Пригожин назвал несмешным цирком шутку о закрытии шоу Comedy Club

Путин и глава Туркменистана обсудили подготовку к саммитам СНГ и БРИКС

Участники Молодежного сообщества ВЫЗОВ взяли интервью у выдающихся деятелей России

Новости России

Колосков: «Спартак» - «Динамо» - это самый главный наш матч»

Дело чести: Мещанский суд готовится к рассмотрению иска оренбургского парламентария к депутату ГД РФ

Обошлась в круглую сумму: Валерий Николаев похвастался новой улыбкой

Байден проговорился об истинном отношении к Китаю

Экология в России и мире

Лучшие каратисты со всей России собрались в Екатеринбурге

Sportmax, коллекция весна-лето 2025

Продвижение Песен, Музыки, Стихов ВКонтакте.

Экскурсия для студентов прошла в «Маринс Гранд Отель Астрахань»

Спорт в России и мире

Вероника Кудерметова победила Викторию Томову и пробилась в полуфинал WTA-500 в Сеуле

Теннисистка Касаткина прошла в полуфинал турнира WTA в Сеуле

Кондитерская империя и роман с другом принца Гарри: как сейчас живет первая ракетка мира Мария Шарапова

Дарья Касаткина проиграла четвёртый финал WTA в текущем сезоне

Moscow.media

Столкнулись ГАЗель и три "легковушки". Двое взрослых и один ребенок в больнице

Песня под Ключ. Купить Песню под Ключ. Запись Песни под Ключ.

Загоралось утро....

Полноводный Студёный...











Топ новостей на этот час

Rss.plus






Аюрведа процедуры Санкт-Петербург

Суд начал рассмотрение дела о стрельбе в Алексине, во время которой пострадал военный

Дело генерала Попова. После юридических хитростей в ход пошли запреты

"От 55 лет и старше": для всех пенсионеров в сентябре начала действовать новая льгота