Добавить новость




Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հրապարակվել է Ազգային ժողովի ամենաակտիվ և ամենապասիվ պատգամավորների ցուցակը

Հրապարակվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի ամենաակտիվ և ամենապասիվ պատգամավորների ցուցակը:

 

Ինչպես հաղորդում է Parliamentmonitoring.am-ը, 7-րդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորը ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն է, իսկ ամենապասիվը` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով բաց է թողել 547 նիստ:

 

Ակտիվ պատգամավորների ցուցակում են հայտնվել նաև Խոսրով Հարությունյանը` ՀՀԿ-ից, Հովհաննես Մարգարյանն` ՕԵԿ-ից, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Միքայել Մելքումյանը` ԲՀԿից, Մհեր Շահգելդյանը` ՕԵԿ-ից, Թեւան Պողոսյանը` «ժառանգություն» խմբակցությունից, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը:

 

Պասիվ պատգամավորների ցուցակում երկրորդ տեղում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով բաց է թողել 310 նիստ: Ամենապասիվ պատգամավորների տասնյակում են նաեւ Կարո Կարապետյանը, Հրանտ Բագրատյանը, Կարեն Կարապետյանը, Վարդան Օսկանյանը, Արագած Ախոյանը, Արմեն Բաբայանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Գեւորգյանը:

 

Վերջին նստաշրջանում ամենահաճախ «կողմ» է քվեարկել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը (547): Նրան հետևում են ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը (545), Ալեքսան Պետրոսյանի (544),  խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը (544), Հայկ Գրիգորյանը (541), Տաճատ Վարդապետյանը (541), Վոլոդյա Բադալյանը (539), Հովհաննես Սահակյանը (539), Ռուբեն Հովսեփյանը (538 ), Ջոն Սոֆոյանը (536):

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը գլխավորում է այն պատգամավորների ցուցակը, ովքեր առավել հաճախ են ձեռնպահ մնացել քվեարկությունից (253 անգամ): Նրան հետևում են ՀՅԴ պատգամավորներ Աղվան Վարդանյանը (203), Արմեն Ռուստամյանը (198), Արմեն Բաբայանը (161), «Ժառանգություն» խմբակցությանից Ալեքսանդր Արզումանյանը (123), ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը (109),  ՀԱԿ-ից Գագիկ Ջհանգիրյանը (109), ԲՀԿ պատգամավորներ Վահագն Մահսուդյանը (108), Էլինար Վարդանյանը (106) և Վահան Բաբայանը (105):

 

Առավել հաճախ «դեմ» քվեարկած  պատգամավորների ցուցակը գլխավորում է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (261): Նրան հետևում են Ալեքսանդր Արզումանյանը (182), Թեւան Պողոսյանը (151), Ռուբիկ Հակոբյանը (146), Զարուհի Փոստանջյանը (129), Գագիկ Ջհանգիրյանը (111), Արամ Մանուկյանը (108), Լեւոն Զուրաբյանը (107), Լյուդմիլա Սարգսյանը (92), Արծվիկ Մինասյանը (87): 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.


Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus