Ամռան սկզբին Երկրի բնակիչները կկարողանան ականատես լինել հազվագյուտ և տպավորիչ աստղագիտական երևույթի՝ Վեներայի և Յուպիտերի առավելագույն մերձեցմանը։ Այս մասին հայտնել է Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանի գիտաշխատող Սերգեյ Նազարովը։ Մոլորակները միմյանցից նվազագույն հեռավորության վրա կհայտնվեն հունիսի 9-ին։