Թեև վերջին տարիներին Հայաստանի կառավարությունն արծարծել է ԵՄ-ին անդամակցության հարցը, դրա մասին նախագծում ոչինչ չկա։ Փոխարենը, պարզապես նշված է, որ «ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին և երկարաժամկետ զարգացմանը՝ Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը»: