Սա անվտանգությունը շատ նեղ պրիզմայով դիտարկելու տեսանկյուն է, որովհետեւ անվտանգությունն առաջին հերթին սկսում է երկրի արտաքին քաղաքականությունից, դա միայն սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը չէ, այլ երկրի արտաքին քաղաքականությունն այն է, թե ինչպես դու կհարաբերվես քո հարեւանների, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ: Այդտեղից է սկսում անվտանգությունը, հետո նոր սահմանը