Նիկոլ Փաշինյանը մեկ այլ «ընկալման» մասին էլ է խոսում, ըստ որի՝ սահմանադրական բոլոր հանրաքվեների արդյունքները կեղծված են։ Պարզ ասած՝ այսօր գործող Սահմանադրության լեգիտիմությունը կասկածելի է։ Բայց դա նշանակում է, որ կասկածելի է նաև այդ նույն Սահմանադրությամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի լեգիտիմությունը։ Համենայն դեպս՝ կա այդպիսի «ընկալում»։