Մենք պետք է անմնացորդ վստահենք Նորին Սրբության արդարամտությանը և այդ ամենը Մայր Աթոռի ու Վեհափառ Հայրապետի կողմից դիտարկենք ո՛չ թե զգուշավորություն, մտավախություն կամ դանդաղկոտություն, այլ՝ որպես Հայրապետական սիրո և հույսի դրսևորում, հույսի, որ ուխտազանցներից գեթ մեկ հոգի գոնե դարձի կգա ու կփրկվի։