Եպիսկոպոսը սարկավագի՞ է ծեծել, այն էլ ճրագալույցի պատարագին՝ Գեղամ սարկավագը պնդում է, որ հարվածներ ստացել է, բայց չգիտի՝ ծեծ էր, թե ոչ։ «Ընդհանուր հարվածներ է հասցրել։ Դե չգիտեմ՝ դա ծեծ է համարվում, կոնկրետ ինչը ոնց է բնորոշվում ծեծի, բայց հարվածներ հասցրել է ինձ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու սարկավագ, Գեղամ Ավետիսյանը: