Սամվել Կարապետյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ: Այսօր Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ երկարաձգելով Կարապետյանի կալանքը ևս 3 ամսով և մերժելով փաստաբանների միջնորդությունը։
Չնայած սահմանափակումներին, դատարանը թույլատրեց Կարապետյանին հարցազրույցներ տալ։
Ամռանը իշխանության թիրախում հայտնված՝ Հայ Առաքելական եկեղեցին «մեր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի...