Հայ երգի լեգենդ Էլվինա Մակարյանը հաճախ էր հպարտանում իր նախնիներով: Մեր շփումների ընթացքում պատմում էր մորական, հորական պապիկների մասին, համարում նրանց «զտարյուն հայեր», մորական պապու` գեներալի մասին էր հիշում, ով Պառնասից էր, պատմում էր, որ նրան գնդակահարել են 1937-ին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տպագրել է երգչուհու հորական պապի՝ Տիգրան Մակարյանի «Հուշեր. Դեր Զոր-Գուլագ» գիրքը, որի մասին