«Ձևավորվել է իրականությանը չհամապատասխանող տպավորություն, թե իբր գերատեսչությունը հաստատել է նոր կամ ընթացիկ անտառահատումներ։ Բացի այդ, նույն նյութում փորձ է արվում ստեղծել հակադրություն ՀՀ վարչապետի հայտարարության և նախարարության պատասխանի միջև։ Սակայն նման մեկնաբանությունը բխում է ոչ թե պաշտոնական պատասխանից, այլ դրա ընտրովի և խեղաթյուրված ներկայացումից»։