Ժամը 11:30-ի դրությամբ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 240 մասնակից։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Հարցին՝ կան փակ ճանապարհներ, հայտնեցին, որ տվյալ պահին չկան:
Ավելի վաղ հաղորդվել էր ոստիկանություն տարված 196 քաղաքացու մասին։
Բերման ենթարկվածների թվում են գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, երգիչ Արսեն Գրիգորյանն ու Բժիշկ Գևորգ Թամամյանը և ԱԺ պատգամավոր Արթուր Գրիգորյանին։