Добавить новость

Бородатая агама Блинчик поселилась в «Аптекарском огороде»

Отар Кушанашвили в свой день рождения находится без сознания после операции

Кинологи отряда «ЛизаАлерт» расскажут москвичам о дрессировке собак

В Подмосковье прошли мероприятия в День памяти и скорби



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Աշոտ Թադևոսյանը

«Արնաշաղախ ու թուլացած էի, տղերքին հա ասում էի՝ թողեք ինձ, գնացեք, մեկ ա՝ չեմ փրկվելու, բայց չէին լսում։ Միայն ուզում էի, որ էդտեղ չմնայի, որ գոնե ինձ իմ գյուղ տանեն։ Ռմբակոծության տակով, ինձ պլաշ-պալատկի մեջ դրած քարշ տալով տանում էին։ Մի քիչ գնում էին, կանգնում ու հետո նորից քաշելով տանում»,- հիշում է 21-ամյա Աշոտ Թադևոսյանը, […]

The post Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Աշոտ Թադևոսյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Արնաշաղախ ու թուլացած էի, տղերքին հա ասում էի՝ թողեք ինձ, գնացեք, մեկ ա՝ չեմ փրկվելու, բայց չէին լսում։ Միայն ուզում էի, որ էդտեղ չմնայի, որ գոնե ինձ իմ գյուղ տանեն։ Ռմբակոծության տակով, ինձ պլաշ-պալատկի մեջ դրած քարշ տալով տանում էին։ Մի քիչ գնում էին, կանգնում ու հետո նորից քաշելով տանում»,- հիշում է 21-ամյա Աշոտ Թադևոսյանը, որը 2020-ի սեպտեմբերի 27-ին ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ պատերազմն սկսվեց։ 

Ոտքերի ու ողնաշարի հատվածում ստացած բազմաթիվ բեկորային վնասվածքները, ճաքերն ու սալջարդերը տղայի մոտ ապրելու հույս չէին թողել, ժամ առ ժամ վիճակն ավելի էր վատանում, իսկ հոսպիտալ հասնելու հույսը՝ նվազում։ Ասում է՝ ավելի քան 15 ժամ կենաց-մահու կռիվ է տվել բաց դաշտում։

Աշոտը երաժիշտ է՝ երգիչ, երգացանկը բազմազան է՝ դասական, ժողովրդական, հայրենասիրական, էստրադային: Երբ զորակոչվեց բանակ, սովորում էր Արմավիրի արվեստի պետական ուսումնարանում։ Թեև տարկետման հնարավորություն ուներ, բայց որոշեց չօգտվել և մեկնել ծառայության, վերադարձից հետո շարունակել ուսումը: 

«Ճակատագիր էր ուրեմն, այդպես պետք է լիներ»,- ասում է Աշոտը, որ իր որոշման պատճառով բեմի փոխարեն հայտնվեց ռազմական գործողությունների թեժ կիզակետում: 

Երկու ամիս էր՝ ինչ ծառայում էր Ջրականի ուսումնական գումարտակում, երբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտը բացվեց պայթյուններով, կրակոցներով և աղմուկով: Հասկացան՝ պատերազմ է սկսվել: Զենքին դեռ լիովին չտիրապետած՝ պետք է հայրենիք պաշտպանեին։ Երգը Աշոտին կյանքի բոլոր իրավիճակներում ու միշտ է ուղեկցել, պատերազմն էլ բացառություն չէր:

«Սեպտեմբերի 27-ին՝ դիրքեր բարձրանալու ճանապարհին, «Կյանք ու կռիվ» ֆիլմից Արթուր Գրիգորյանի երգը երգեցի, տղաներն էլ միացան ու սկսեցին ձայնակցել։ Երգում ասվում է՝ «Ձեռքեր, որ նոր են զենք բռնել, ուժ կունենան ծաղիկ տանել։ Մահվան դեմ կյանքն է առավել»։ Էս տողերից հետո ընկերներիցս Հովհաննիսյան Հարութի հայացքը փոխվեց, ձեռքը գցեց ուսիս ու ասեց. «Մի հատ խորանանք, էլի, ինչ խոսքեր են, չէ՞, Աշ»։ Մինչև հիմա էլ հիշում եմ ու փշաքաղվում։ Հարութը զոհվեց։ Հետո իմացա, որ զոհվել է նաև էն տղան, որն ինձ կրակահերթերի տակով դուրս բերեց դաշտից՝ փրկելով կյանքս։ Շատ ընկերներ կորցրի»,- հազիվ արտաբերում է վերջին նախադասությունն ու դադար տալիս։ 

Աշոտն ասում է՝ պատերազմը ստիպեց իրեն կյանքը այլ ձևով սիրել ու գնահատել։ 

«Երբ հասկացա, որ պատերազմ է սկսվել, առաջին մի քանի վայրկյաններին ընտանիքիս անդամների մասին էի մտածում։ Ընտանիքի միակ զավակն էի ու Աստծուց խնդրեցի, որ չզոհվեմ ու ընկերներիցս էլ զոհ չտանք։ Հետո՝ էլ մտածելու ժամանակ չունեի, սթափվեցի ու անբացատրելի սթափ զգացողություն ունեցա, գիտակցեցի էն մեծ պատասխանատվությունը, որ ինձ վրա էր դրված։ Նման զգացողություն մեկ էլ բանակ զորակոչվելիս է եղել, երբ առաջին անգամ համազգեստ հագա»,- ասում է Աշոտը։

Առաջնագծում զինակից ընկերների հետ մարտական հանձնարարություն կատարելիս Աշոտը ականանետի պայթյունից վիրավորում է ստացել: Ասում է՝ պայթյունից վայրկյաններ առաջ ինչ-որ անբացատրելի զգացում իրեն ստիպել է պառկել գետնին, ու վայրկյաններ անց լսել է ականանետի ուժգնացող ու մոտեցող սուլոցը։ Արդեն պարզ էր, որ իրեն մոտ մի տեղ է պայթելու։ Մեկ ակնթարթում բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացավ։ Աչքերը բացել է ու առաջինն արյան մեջ կորած աջ ձեռքն է տեսել։ Ոտքերը չի զգացել, մտածել է, որ կորցրել է դրանք։

«Շոկային վիճակ էր, ու մի 15 վայրկյան հետո նոր գիտակցությունս տեղն եկավ, հասկացա՝ ինչ է կատարվել, մատներս շարժեցի՝ շարժվում էին, բայց քանի որ ոտքերս չէի զգում, շատ մեծ սթրեսի մեջ ընկա։ Մի կերպ ուժ հավաքեցի, մարմինս մի փոքր կողքի թեքեցի ու տեսա, որ ոտքերս տեղում են, թեպետ բատինկեքս տրաքել էին, ու բեկորները ոտքերս վնասել, բայց գոնե մխիթարանք էր, որ ոտքերս կան, չեմ կորցրել»,- հիշում է Աշոտը։

Ընկերները որոշել են Աշոտին անվտանգ վայր տեղափոխել, բայց դրա համար առնվազն 2 կմ պետք է անցնեին, իսկ անօդաչու թռչող սարքերն ու չդադարող ռմբակոծությունը տեղաշարժն առավել քան վտանգավոր էին դարձրել։ 

Աշոտի վիրավորումները շատ էին, կամ պետք է ռիսկի դիմեին, կամ կորցնեին ընկերոջը, տղաները, սակայն, չեն երկմտել, տեղափոխել են նրան ավելի ապահով վայր:

«Գիտակցությունս տեղն էր, այդ օրվա բոլոր մանրամասները հիշում եմ։ Շատ ծարավ էի, ջուր էլ չկար, բերանս չորացել էր։ Հետո սկսեցի դողալ, ինձ պլաշ-պալատկայով ծածկեցին ու անընդհատ հույս էին տալիս, թե հեսա շտապօգնության մեքենան հասնում է: Բայց ես զգում էի, որ չեմ ապրելու, որովհետև արդեն շատ վատ էի, ցավից գոռում էի։ Հետո մի Վիլիս հայտնվեց, տեսավ՝ վիրավոր եմ, ինձ դրեցին մեջը ու էլի կրակոցների տակով բունկեր տեղափոխեցին։ Մի քանի ժամ էլ ցավերից էդտեղ տանջվեցի, բայց գոնե ջուր տվեցին»,- պատմում է Աշոտը։ 

Դեպի Ստեփանակերտի հիվանդանոց ճանապարհին Վիլիսում անծանոթ զինվորը, որը նույնպես վիրավոր էր, որպես աջակցություն բռնել էր Աշոտի ձեռքը: Բժիշկներից մեկը, տպավորված այդ տեսարանով, նկարել էր երկու զինվորին, որը պատերազմի օրերին ամենահայտնի նկարներից մեկն էր դարձել: 

«Մեքենայի ընթացքն ինձ համար շատ ցավոտ էր, քանի որ ոտքս կոտրված էր, ողնաշարս՝ վնասված, բռնելու տեղ էլ չունեի: Դիմացս զինվոր էր նստած, որն իմ տանջանքը տեսնելով, ամուր բռնեց ձեռքս: Երբեք չեմ մոռանա այդ պահը»,- պատմում է Աշոտը, որը պատերազմից հետո փնտրել և գտել է իր ցավը կիսած Գևորգին, ընկերացել հետը:

Աշոտը հիշում է՝ իր համար մի ամբողջ կյանք տևած 15 ժամերն անցան անմարդկային դաժան ցավերով։ Հետո արդեն շտապօգնության մեքենայով հոսպիտալ տեղափոխեցին, ու հենց այդ ժամանակ ապրելու հույս արթնացավ։

«Հիմա՝ տարիներ անց, որ վերլուծում եմ իրավիճակը, չեմ պատկերացնում, գլխիս մեջ չի տեղավորվում, թե ո՛նց դիմացանք։ 1,5 տարի հետո եմ նաև իմացել, որ իմ ու մեկ այլ վիրավոր տղայի հետևից եկող շտապօգնության մեքենան էլ են խփել։ Շատ ծանր հիշողություններ ունեմ, որ ինձ երբեք չեն լքում։ Ամբողջ կյանքիս համար են դրանք»,- ասում է Աշոտը։

Դժվարությունների և ծանր օրերի մասին խոսելիս Աշոտը կրկին իր երգն է հիշում: Նշում է՝ բոլոր բարդ իրավիճակներում երգն իրեն օգնության է գալիս։ Ասում է՝ կար մի պահ, որ ոչ մի բանի ցանկություն չուներ, նույնիսկ երգել չէր ուզում, բայց երբ իր ներսում ընթացող կռվում գիտակցությունն է հաղթել, նորից սկսել է ապրել։ Հիշում է՝ երգում էր նաև հիվանդանոցում, պառկած վիճակում։ Իսկ քայլել սկսեց վիրավորումից որոշ ժամանակ անց՝ կրկին սովորելով ոտքերը քայլ առ քայլ գետնին դնել: 

«Մոտ 2 ամիս միայն ուղիղ դիրքով պառկած եմ եղել։ Դրանից հետո մի քանի ամիս սայլակով եմ տեղաշարժվել, հետո՝ քայլակով ու դրանից հետո միայն՝ ձեռնափայտով։ Հիմա կարողանում եմ առանց հենակի հավասարակշռությունս պահելով քայլել, իհարկե շատ ուղիղ չեմ կարողանում, բայց երևի դա էլ կհաղթահարեմ։ Իմ կարծիքով՝ իմ ամենալավ կողմը լավատեսությունն է, որ նույնիսկ մահճակալին գամված՝ երբեք չեմ մտածել, որ այլևս կարող է չքայլեմ»,- ասում է Աշոտը։

Աշոտին ճանաչողները, սակայն, միայն լավատեսությունը չէ, որ առանձնացնում են։ Աշոտը նպատակասլաց է ու համառ՝ ասում են։ Երբ տարկետում վերցնելու հնարավորություն ուներ, որևէ մեկը չկարողացավ նրան համոզել, որ օգտվի այդ իրավունքից։ Նույնիսկ զինկոմիսարիատում են ասել, որ կարող է ավելի ուշ մեկնել ծառայության, հրաժարվել է։ Իսկ երբ արդեն վերադարձել էր, որոշել է, որ չպետք է ժամանակ կորցնի ու շարունակի ուսումը։ Ասում է՝ դժվար էր, բայց ոչ անհնարին։

«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ դասախոսական կազմին, որովհետև իմ դրության մեջ մտան ու շատ հարցերում օգնեցին, դասաժամերն ինձ էին հարմարեցնում, լսարաններում ինձ հարմար տեղ էին առաջարկում։ Նաև նրանց շնորհիվ էր, որ կարողացա ուսումս շարունակել ու ավարտին հասնել»,- ասում է Աշոտը։ 

Այս տարի Աշոտն արդեն կավարտի ուսումը, բայց վերջին 2-3 տարիները իսկական փորձություն էին իր համար։ Դասի էր գնում ձեռնափայտով: Բացակայությունները քիչ չէին. արդեն չորս վիրահատություն է տարել, բժշկի այցեր, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժական կուրսեր, կամ տանջող ցավերն էին պատճառը, սակայն նշում է, որ բաց թողած դասերը միշտ լրացնում էր: 

«Չեմ սիրում անցածը քննարկել, եթե կա խնդիր, ապա այդ խնդիրը հաղթահարելու միջոցներ եմ փնտրում։ Մինչև հիմա էլ շատերը մեղադրում են, թե ինչու գնացի ու չօգտվեցի տարկետման իրավունքից, բայց եթե եղածն արդեն եղած է, քննարկելու իմաստը ո՞րն է։ Այո՛, շատերը կուզեին շատ բան այլ լիներ, բայց ես եմ ընտրել բանակ գնալը»,- ասում է նա։

Աշոտը ուսումնարանն ավարտելուց հետո ցանկանում է կոնսերվատորիա ընդունվել ու խորանալ իր մասնագիտության մեջ, բայց երազանքն այսօր մեկն է՝ հայրենասիրական երգեր երգել այնպիսի Հայաստանում, որտեղ չկան տարածքային խնդիրներ ու պատերազմի վտանգ, որտեղ հայրենակիցներին կտեսնի փողոցում ժպտուն դեմքերով ու ոչ թե մռայլ ու մտածկոտ քայլելիս։ 

Աշոտ Թադևոսյանը

«Մեծ բեմեր չեմ ուզում, թեկուզ փոքր բեմի վրա, բայց ուզում եմ տեսնեմ իմ երազած ու պատկերացրած Հայաստանը ու կտեսնեմ, կերգեմ այդ Հայաստանի համար»,- ասում է նա։

Սաթենիկ Հայրապետյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի

MediaLab.am

The post Սկսելով նորից, կյանքը նոր էջից. Աշոտ Թադևոսյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Монголия и США подписали совместный меморандум, как ответит Россия?

«Желтый» уровень опасности погоды объявили в Подмосковье из-за грозы

Названы самые продаваемые товары на винтажном маркете фестиваля «Лето в Москве»

Как удар по Мосбирже связан с военно-промышленным комплексом России и ходом СВО

Музыкальные новости

СК возбудил дело на двух граждан Узбекистана за изнасилование москвички

Будни 1940-х годов реконструировали в парке у Музея Победы 22 июня

Более половины продаваемых домов в РФ дешевле однокомнатных квартир

Молодёжное первенство. "Зенит" уступил "Динамо", "Спартак" перестрелял "Крылья".

Новости России

работы полно редакции юры в удаленка 123 ру

Монголия и США подписали совместный меморандум, как ответит Россия?

Как удар по Мосбирже связан с военно-промышленным комплексом России и ходом СВО

Отравления, отиты и гастрит: российским туристам сказали, где их ждут проблемы со здоровьем

Экология в России и мире

Новые портативные ирригаторы Revyline RL 410 Pink появились в продаже с курьерской доставкой по Сочи

Встреча бизнес-клуба Ассоциации текстильщиков в Москве

Почти 1000 человек приняли участие в «МедЗабеге»

Неделя восточной культуры "Караван Парад" на ВДНХ

Спорт в России и мире

Калинская вышла в полуфинал турнира WTA в Берлине на отказе Соболенко

Новак Джокович будет вторым сеяным на Уимблдоне, Карлос Алькарас — третьим

Россиянка Грачёва выступит за сборную Франции на Олимпиаде

Рыбакину "оставили" без Уимблдона

Moscow.media

В Красноярском крае будут судить азербайджанца, который в 2006 году избил и изнасиловал певицу

В Югре готовят к реализации два дорожных инвестиционных проекта

ИИ-аватары в TikTok заговорили фразами Гитлера: инструмент попал не в те руки

Тихая Ладога...











Топ новостей на этот час

Rss.plus






«И нашим и Вашим уже не получается»: Путин строит с Китаем, а Казахстан остаётся в стороне — рассказываю детали

Выяснилось, как сейчас живёт звезда "Кавказской пленницы" Наталья Варлей

Названы самые продаваемые товары на винтажном маркете фестиваля «Лето в Москве»

работы полно редакции юры в удаленка 123 ру