Մարդիկ՝ իրենց մտածելակերպով, մոտեցումներով, արժեքներով, տարբեր են, մարդիկ կան՝ վախկոտ են։ Երբ մարդը վախենում է, չարժե նրան մոտենալ, նա ավելի շատ վնաս կտա, մարտի դաշտում էլ է այդպես։ Մեր որդիները նահանջի հրամանին չեն ենթարկվել, այնքան զենք էլ չեն ունեցել, որ կարողանային տանկերի դեմն առնել, բայց առաջ են գնացել։