Այն, որ Հայաստանն այսօր գտնվում է շատ բարդ իրավիճակում, նույնիսկ չի քննարկվում։ Այսօր ուղղակի դրված է մեր պետականության լինել-չլինելու հարցը, ինչի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկում, բայց ՀՀ այս պահի իշխանությունների անհոգությանը չափ ու սահման չկա։ Նախ՝ յուրաքանչյուր առիթի արհեստականորեն ցույց են տալիս, թե մտահոգվելու առիթ չկա, ու ամեն ինչ իր հունով գնում է։