2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել խոստացված տները։ Տեղեկությունը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, հայտնեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։