Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն,իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Իշխանությունը ուժի կդիմի, թե ոչ՝ կախված է հարթակի և հրապարակի որակից ու ներդաշնակությունից։ Ունեցել ենք պահեր, երբ հրապարակն ավելի որակյալ է եղել, քան հարթակը։
Երբ ներդաշնակ չէինք, հարթակը մերկանտիլ էր ու տեսանք, թե ինչպես ավարտվեց։ Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն,իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման:
Շարժումը պետք է մերժի նաև նրանց, ովքեր կփորձեն խանգարել ու սեփական ամբիցիաները առաջ մղել։ Ճշմարտության շարժումը մինչև վերջ պետք է ճշմարտությունն ասի, այն չի կարող դոզավորված լինել»,- նշել է Հովհաննիսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․