ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզ և լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական