2020 թվականից հետո, կարծում եմ, Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան։ Անհնար է սկսել կարգավորման նախկին գործընթացը, այսինքն՝ երբ երկու երկրների միջև հարցեր էին քննարկվում: Եթե ինչ-որ գործընթաց էլ մեկնարկի, ապա Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է որպես երրորդ կողմ։ Դա նույնպես պետք է հաշվի առնել և հնարավոր չէ դա բացառել բանակցություններից։