Դրամահավաքի մեկնարկից 10 րոպե անց 1 մլն դրամ փոխանցել էր Արթուր Վանեցյանը: 1 մլն դրամի փոխանցում էր կատարել Ավետիք Չալաբյանը: Դրամահավաքին մասնակցել էր 98 քաղաքացի՝ 10, 15, 20, 40, 50, 100 հազար դրամ փոխանցումներով: Ժամը 18:40-ի դրությամբ հավաքվել էր 5 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը փոխանցեց Ռուբեն Հայրապետյանը։