Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահներին դուրս բերելու մասին որոշումը համատեղ կայացրել են Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: