Ապրիլի 14-ին, կայացավ «ՄԵՆՔ» հոլդինգի «Տանդեմ» քրեական դրամայի առաջին երեք սերիայի ցուցադրությունը: Բազմասերիանոց ֆիլմը նկարահանվել է հատուկ «Armflix» հարթակի համար և հենց այստեղ էլ տրվեց հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը։
Տանդեմի գլխավոր պրոդյուսերը մի շարք հաջողված ու սիրված նախագծերի հեղինակ Ռոբերտ Օղլախչյանն է, սցենարիստը՝ Հարություն Ղուկասյանը, գեղարվեստական ղեկավարը և պրոդյուսերը՝ Սերգեյ Հայրապետյանը:
«Տանդեմ»-ում բացասական երևույթները ներկայացված են պատժելիության սկզբունքով և ցույց են տալիս, որ ֆիլմում ներկայացվող աշխարհն այդքան էլ լավը չէ և իր հետևից բերելու է միայն պատիժներ:
Օնլայն հարթակը նախընտրող կինոսիրողները կարող են «Armflix»-ով դիտել մեծ քանակությամբ էքսկլյուզիվ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ:
Armflix․com-ը ներկայանում է հայկական ֆիլմարտադրության նոր որակի արտադրանքով՝ էլ ավելի հագեցած ու լարված սցենարով ևաշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում․