Мы в Telegram
Добавить новость

Во Дворце культуры Люберец проведут ремонт холла и первого этажа

В Комлесхозе Подмосковья рассказали, почему не нужно трогать птенцов-слеток

Первый театральный фестиваль «Учитель и ученики» начнется в Подмосковье 14 июня

Более 115 тыс жителей Подмосковья воспользовались срочными услугами с начала года



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այո՛, Հայաստանը լքելու միտումը կա, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ թիվն անցնում է 20 հազարը. Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը – Տիկի՛ն Հակոբյան, մարտի 30-ին Կապան քաղաքում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի մշակած՝ «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։ Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակը։ – Բռնի […]

The post Այո՛, Հայաստանը լքելու միտումը կա, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ թիվն անցնում է 20 հազարը. Մետաքսե Հակոբյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, մարտի 30-ին Կապան քաղաքում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի մշակած՝ «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։ Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակը։

– Բռնի տեղահանումից կարճ ժամանակ անց առնչվեցինք մի իրողության, երբ տարբեր շրջանակներ փորձեցին օգտվելով արցախցիների սոցիալ-հոգեբանական ծանր վիճակից, տարբեր նպատակներով ուղղակի օգտագործել թե՛ արցախցիների ներուժը, թե՛ նրանց այդ վիճակը։ Քանի որ արցախահայության կարիքների համակարգում չկար, մենք նախ ստեղծեցինք «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ն, որի շրջանակներում սկսեցինք մշակել տարբեր ծրագրեր, որպեսզի հստակեցնեինք նախ մեր հայրենակիցների գտնվելու վայրը, այնուհետև գույքագրեինք նրանց կարիքները։ 

«Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի նպատակն է հենց բռնի տեղահանված արցախցիների հետ քննարկել նրանց սոցիալ-հոգեբանական հարցերը, Արցախ վերադառնալու ճանապարհային քարտեզը։ Ըստ մեր ծրագրի՝ հավաքագրելու ենք կարծիքները, որոնցից ծնված ընդհանրացված ձայնն էլ լսելի պետք է դարձնենք։ Նախատեսել ենք գոնե երկու ամսվա ընթացքում տասը մարզում այցելություններն ու քննարկումներն ավարտենք ու ամփոփենք արդյունքը, այն ներկայացնենք բոլոր շահագրգիռ ընկերություններին, անհատներին, միջազգային կազմակերպություններին, նաև Հայաստանի կառավարությանը։ 

Որպեսզի քննարկումն ավելի արդյունավետ լիներ, Կապանի քննարկմանը մասնակցում էին 18-55 տարեկան 50 արցախցի, հնչում էին հարցեր առկա խնդիրների լուծման վերաբերյալ, ու հենց մասնակիցներն էին պատասխանում հարցերին։ Մի քանի կետերով ամփոփելու ենք հիմնական առաջարկները, այնուհետև յուրաքանչյուր մարզի քննարկման արդյունքները կներկայացնենք, դե իսկ վերջում՝ այդ ամբողջի ամփոփումը։

Մեր սպասածից ավելի էին մասնակիցների ակտիվությունն ու ոգևորվածությունը։ Ստացված պատասխանները շատ հետաքրքրական էին, ընդամենը մեկ օրինակ ներկայացնեմ․ երիտասարդները, որոնք սկզբնական շրջանում՝ առանց Հայաստանի քաղաքացիության պահանջի ընդունվել էին աշխատանքի, այդ պահանջը դրվելուց հետո հրաժարվել էին աշխատանքից, որը չնայած բավականին եկամտաբեր էր, սակայն երիտասարդը նշեց, որ այդ պահանջը վտանգ է պարունակում: 

Նրանք այդ պահանջի մեջ տեսնում են այս իշխանության կողմից Արցախի հարցի փակում, սա արցախցու տեսակետն էր, որը մեր կողմից թելադրված չէր: Այս պատասխանը մեզ բերեց մի մտքի, որը մենք կիրականացնենք կլոր սեղան քննարկման ձևաչափով՝ արդեն մասնագետների հետ, որոնք ավելի հստակ մասնագիտական հիմնավորումներով մեզ կներկայացնեն, թե ինչ վտանգներ կան առաջին հայացքից անմեղ թվացող այդ պահանջների մեջ, ինչի մասին մենք հետո մեր հայրենակիցներին կտեղեկացնենք, որպեսզի նրանք կայացնեն իրենց որոշումները։ 

Մասնակիցները նաև իրենց տարաբնույթ խնդիրները ներկայացրին մեզ, որոնք մինչև հիմա հանիրավացիորեն լուծում չեն ստացել։ Բավականին շատ էին անհատական խնդիրները, որոնց պարզաբանումներն այս երկու օրվա ընթացքում կստանանք, հետևողական կլինենք նաև, որ դրանց լուծումները ստանանք։ 

Պետք է ընդգծեմ, որ այս կապը շարունակական է լինելու, այնպես չէ, որ մեկ անգամ հանդիպեցինք, խոսեցինք ու վերջ։ Երկրորդ հանդիպումն արդեն լինելու է ապրիլի 6-ին Գյումրիում։ 

– Այսինքն՝ նախագծի հիմնական նպատակն է գտնել Արցախ վերադառնալու ելքե՞ր։

– Այո՛, միանշանակ։ Քաղաքական առումով թվում է, թե ելքեր ունենք, բայց շատ կարևոր է, որ լսելի լինի հենց այն մարդկանց կարծիքը, որոնք պետք է վերադառնան Արցախ։ Արցախցու պայմանները պետք է լսելի լինեն, որոնց ապահովման դեպքում միայն իրենք պատրաստ են վերադառնալ Արցախ։ Այսինքն՝ այնտեղ վերադարձողը պետք է որոշի, թե ինչ պայմաններով կվերադառնա ու կշարունակի ապրել իր հայրենիքում։ 

Մենք ուզում ենք, որ մեր քաղաքական առաջարկները հիմնված լինեն հենց արցախցիների առաջարկների վրա։ Բոլոր այն սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից, բավականին շատ ծուղակներ են պարունակում: Մենք ուզում ենք, որ արցախցիներն իրենք խոսեն այդ ծուղակների մասին, մենք էլ իրենց ձայնը լսելի դարձնենք, որովհետև նույնիսկ ամենաանմեղ սոցիալական ծրագիրը, որը չի պարունակում Արցախ վերադառնալու բաղադրիչ, ընկալելի ու ընդունելի չէ։ 

Պետք է լինեն այն բաղադրիչները, գործողությունները, որոնք կնպաստեն Արցախ վերադառնալու մեր իրավունքի իրականացմանը։ Մեր բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն Արցախ վերադառնալուն։ Մենք կներկայացնենք արցախցիների տեսակետներն ու առաջարկները, եթե դրանք Հայաստանի գործող իշխանությունները կընդունեն ու կիրականացնե՞ն ՝ շատ ավելի լավ, չե՞ն ընդունի՝ դրանից կբխեն մեր հետագա գործողություններն ու քայլերը։ 

Այս ծրագրի հիմքում ընկած է ևս մեկ շատ կարևոր հանգամանք, որ արցախցիները չլքեն Հայաստանը: Պետք է լինի այն գիտակցումը, որ Հայաստանը օրվա իշխանությունները չեն, այն մեր հայրենիքի մի մասն է, որտեղ մենք պարտավոր ենք ապրել, արարել այնքան ժամանակ, մինչև կունենանք մեր տներ՝ մեր հայրենիքի մյուս հատված վերադառնալու բոլոր հնարավորությունները։ 

Այս փուլում շատ կարևոր է, որ արցախցին հասկանա, որ ինքը մենակ չէ։ Կապանում մենք տեսանք, որ Հայաստանի մեր հայրենակիցները ևս արցախցիներիս կողքին են, ու իրենք ևս դիտարկում են հայի՝ Արցախ վերադառնալու բոլոր հնարավոր ճանապարհները։ 

– Տիկի՛ն Հակոբյան, բռնի տեղահանված արցախահայության մոտ նկատելի՞ է Հայաստանը լքելու միտում, որ ասում եք, թե պետք է այնպես անել, որ արցախցին չլքի Հայաստանը։

– Պաշտոնապես որևէ թիվ չի հրապարակվում, եթե նույնիսկ հրապարակվում էլ է, ապա դրանք լրիվ տարբեր են, Հայաստանի իշխանության ներկայացրած թվերը ավելի փոքր են, քան ներկայացնում են Արցախի իշխանությունները։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ թիվն անցնում է 20 հազարը, ու, այո՛, Հայաստանը լքելու միտումը կա։ 

Երկիրը լքելը հիմնավորվում է Հայաստանի իշխանությունների վերաբերմունքով ու պահանջներով, որոնք կան արցախահայության նկատմամբ։ Ամենամեծ վտանգը, որ տեսնում ենք, Հայաստանի քաղաքացիություն ընդունելու խիստ պահանջն է։ 

Մարդկանց մեջ մտավախություն կա, որ այդ դեպքում իրենք հետագայում չեն կարողանա Արցախ վերադառնալ, երբ այդ հնարավարությունը կլինի։ Զուտ սրանով պայմանավորված՝ փախստականի կարգավիճակով փորձում են լքել Հայաստանը, շատ շատերը գնում են ոչ թե սոցիալական խնդիրներն ավելի բարելավելու համար, այլ՝ այս վտանգից ելնելով։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այո՛, Հայաստանը լքելու միտումը կա, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ թիվն անցնում է 20 հազարը. Մետաքսե Հակոբյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Интерактив в помощь. «Учитель года Москвы» Морозова — об инновациях

Чеченец Апти Алаудинов: кто он самый молодой генерал МВД и за что стал героем России?

Самая дешёвая нефть в мире, или Чем России интересен Южный Судан, который не видит альтернатив сотрудничеству с РФ

Депутат Мособлдумы Брынцалов отметил возможности для бизнеса в регионе

Музыкальные новости

Собянин: Москва — мировой лидер по динамике развития транспортной инфраструктуры

«Солнечная Азбука» в особом семейном центре «Семь-Я»

Антисанитария в службах доставки: токсиколог Кутушов рассказал, почему опасно заказывать еду

Финал областной школьной Олимпиады по шахматам состоялся в Опочке

Новости России

Воробьев: выручка «Вкусно — и точка» в Подмосковье оказалась выше, чем у McDonald’s

Депутат Мособлдумы Брынцалов отметил возможности для бизнеса в регионе

Воробьев: в Подмосковье инвесторы строят предприятия в среднем за 12-18 месяцев

Интерактив в помощь. «Учитель года Москвы» Морозова — об инновациях

Экология в России и мире

ГЕРОИЧЕСКОЕ УЧАСТИЕ АРМЯН В СВО. ЧАСТЬ ЧЕТВЕРТАЯ

Жители Барнаула помогут сделать родной город чище

Пошив костюма по индивидуальным размерам

История без фальсификации: Шемахи в первой половине XVIII века

Спорт в России и мире

Зверев и Рууд не пожали друг другу руки после полуфинала «Ролан Гаррос» – из-за проблем с желудком у норвежца

Андреевой предрекли борьбу за топ-10 рейтинга WTA в текущем сезоне

Российский теннисист Медведев снялся с турнира в Хертогенбосе

Ига Свёнтек одержала 40 побед над теннисистками из топ-10 рейтинга WTA

Moscow.media

В Москве арестовали бывшего замглавы Росприроднадзора по делу о мошенничестве

Средняя полоса в июне.

«Грузовичкоф» выступил в Санкт-Петербургской торгово-промышленной палате с предложениями для развития отрасли

Создан новый метод предсказания деменции с точностью до 80%











Топ новостей на этот час

Rss.plus






Собянин рассказал о главных возможностях для развития Москвы

Фонтан спроса. Российские туристы готовы ездить на реки и озера вместо моря

Воробьев: выручка «Вкусно — и точка» в Подмосковье оказалась выше, чем у McDonald’s

Самая дешёвая нефть в мире, или Чем России интересен Южный Судан, который не видит альтернатив сотрудничеству с РФ