«Լիվերպուլը» գերազանցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տնային խաղերում ակումբի մարզադաշտի հաճախելիության ռեկորդը։
Կիրակի օրը «Բրայթոնի» հետ 30-րդ տուրի հանդիպմանը (2-1) Էնֆիլդում ներկա է եղել 60061 երկրպագու։
Մարզադաշտը կարող է ընդունել 61276 հանդիսական։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։ Մերսիսայդյան թիմը հաղթեց 2-1 հաշվով։