Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ կրկին շրջայց կատարեցինք Տավուշի մարզի գյուղեր։ Այցելեցինք, մասնավորապես, Սարիգյուղ, Ոսկեպար, Բաղանիս։ Ողջ օրն անցկացրինք բնակիչների հետ զրուցելով, նրանց մտորումները, առաջարկները լսելով։ Այսօր լրացավ 10-րդ օրը, ինչ խոստացվել էր Փաշինյանի կողմից, որ կայցելի գյուղերի բնակիչներին՝ իրենց բնակավայրերի ճակատագրի հարցը քննարկելու։ Ինչպես մյուս, այնպես էլ՝ այս հարցում, քաղաքացիների սպասելիքները