Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը մեկնարկել է: Ծրագրի մեկնարկը և պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել մարտի 27-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանում՝ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» խորագրի ներքո: Պաշտոնական բացմանը ներկա էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական