Այլ կերպ ասած, Գործող սահմանադրությամբ գոյություն չունի որևէ դրույթ, որով գործադիր իշխանության ղեկավարին վերապահվի պետության ղեկավարի կարգավիճակ։
Ճիշտ հակառակը՝ պետության գլուխը Հանրապետության նախագահն է, իսկ Ազգային ժողովը, որը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։