ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է Սամբոյի աշխարհի առաջնության կազմակերպումը վստահվել Հայաստանին եւ թե ինչու Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաքականները չեն մասնակցում։ «Որ այս խոշորագույն մրցումն անցկացնելը Հայաստանին է վստահվել, դա մեր լավ ու հետեւողական աշխատանքի արդյունքն է, ինչը գնահատվեց անցած տարի Երեւանում կադետների, պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացնելու ընթացքում։ Մենք այն