Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը սեպտեմբերին կմեկնի Հնդկաստան՝ մասնակցելու կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության կենտրոնակայանում ունեցած ելույթի ժամանակ։
«Հուսով եմ, որ նա կմասնակցի G20-ի գագաթնաժողովին», - ասել է Բայդենը՝ պատասխանելով այդ թեմայով հարցին։
Անցյալ շաբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենը մասնակցելու է Նյու Դելիում կայանալիք G20 գագաթնաժողովին:
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հնդկաստանում կայանալիք G20-ի գագաթնաժողովին։