Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում համաժողովրդական հանրահավաքի հազարավոր մասնակիցները հավաստիացրին, որ պատրաստ են շարունակելու ամենօրյա պայքարը եւ միասնությամբ, համերաշխությամբ հասնելու են վերջնարդյունքի։ Յոթ ամիս շարունակ շրջանցելով բազմաթիվ դժվարություններ, հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, սահմանային հաճախակի լարվածությունների ֆոնին, հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներով Արցախն իր ամուր ուսերի վրա կրել ու տանում է տոտալ շրջափակման ամբողջ ծանրությունը՝ ապրում, արարում, հավատում են հաղթական