Ջերմուկի և նրա շրջակայքի ողջ գեղեցկությունը տեսանելի է քաղաքի ճոպանուղուց, որը սեպտեմբերյան ագրեսիայից հետո գտնվում է վերականգնման փուլում: Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանի խոսքով՝ շինաշխատանքների շուրջ 80 տոկոսը կատարված է, ռմբակոծությունից վնասված սարքավորումների մեծ մասը վերանորոգվել է, բարեկարգվում է հարակից տարածքը, նոր կառույցներ են ի հայտ եկել, մնում է լուծել նոր ճոպանի հարցը: Դիմել են կառավարությանը …
The post Մնում է լուծել նոր ճոպանի հարցը. Ջերմուկի ճոպանուղու վերականգնման ընթացքը appeared first on ԳԱԼԱ.
Ջերմուկի և նրա շրջակայքի ողջ գեղեցկությունը տեսանելի է քաղաքի ճոպանուղուց, որը սեպտեմբերյան ագրեսիայից հետո գտնվում է վերականգնման փուլում:
Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանի խոսքով՝ շինաշխատանքների շուրջ 80 տոկոսը կատարված է, ռմբակոծությունից վնասված սարքավորումների մեծ մասը վերանորոգվել է, բարեկարգվում է հարակից տարածքը, նոր կառույցներ են ի հայտ եկել, մնում է լուծել նոր ճոպանի հարցը: Դիմել են կառավարությանը և սպասում են ֆինանսական միջոցներին՝ նոր ճոպան ձեռք բերելու նպատակով:
Նախկինում ճոպանուղին միջինը ունենում էր շուրջ 30 հազար այցելու։ Արմեն Թադևոսյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում հույս հայտնեց, որ մինչև աշուն կկարողանան գործարկել ճոպանուղին և հյուրընկալել թավշյա սեզոնի ու ձմեռային հանգստի սիրահարներին:
The post Մնում է լուծել նոր ճոպանի հարցը. Ջերմուկի ճոպանուղու վերականգնման ընթացքը appeared first on ԳԱԼԱ.