Ուկրաինային անվտանգության որոշակի երաշխիքներ տրամադրելու մասին փաստաթուղթը հավանության է արժանացել Յոթնյակի անդամների կողմից։ Այս մասին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի ղեկավարների և Ուկրաինայի նախագահի հանդիպումից հետո G7-ի ղեկավարների ճեպազրույցում ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Այս փաստաթուղթը հասանելի կլինի բոլոր երկրներին, որոնք մտադիր են աջակցել Ուկրաինային: Եվ հուսով եմ, որ ավելի շատ երկրներ կմիանան այս փաստաթղթին: G7 երկրները կշարունակեն հաստատակամորեն աջակցել Ուկրաինային»,- ասել է Կիսիդան: