Հասարակական գործիչ, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսեց արդեն 213 օր գերության մեջ գտնվող Արցախի ու արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողություն իրականացնող Ադրբեջանի վարած քաղաքականության մասին։ «Այլեւս մի քանի օր է արգելվել է անգամ «Կարմիր խաչի» մեքենաների մուտքը Արցախ, որտեղից նրանք կարողանում էին տեղափոխել ծայրահեղ ծանր հիվանդներին, որոնք իրենց բուժումը