«Մենչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է անցլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի տեղափոխումը։
Անգլիայի հավաքականի խաղացողը տեղափոխվել է «Չելսիից», որի ամենահաջողված սաներից մեկն է։ Տրանսֆերի արժեքը կազմել է 55 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Լոնդոնյան ակումբի կազմում Մաունթը նվաճել է Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի սուպեր, ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային գավաթները։
Մեյսոն Մաունթն ասել է. «Երբեք հեշտ չէ հեռանալ այն ակումբից, որտեղ դու մեծացել ես, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» նոր հետաքրքիր մարտահրավեր կներկայացնի իմ կարիերայի հաջորդ փուլի համար: Նրանց դեմ մրցելով՝ ես գիտեմ, թե որքան ուժեղ թիմ է, որին ես միանում եմ»:
Անգլիացին հանդես կգա 7 համարի խաղաշապիկով, որը նախկինում կրել են Էրիկ Կանտոնան, Դեյվիդ Բեքհեմը, Կրիշտիանու Ռոնալդուն, Մայքլ Օուենը, Անտոնիո Վալենսիան, Ալեքսիս Սանչեսը, Էդիսոն Կավանին, Անխել Դի Մարիան, Մեմֆիս Դեպայը և այլք։