«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը պատասխանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների մասին հարցերին՝ նշելով: «Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթի շրջանակում։ Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահության դրսևրումը միջազգային …