«Պահպանել մայրենի լեզուն՝ նշանակում է պաշտպանել մեր էությունը, ինքնությունը, և այս իմաստով բոլորս ենք պարտավոր մեծ հոգածություն ցուցաբերել մեր լեզվի նկատմամբ: Ցավոք, այսօր գրական նորմերի նկատմամբ չկա հոգածություն և հաճախ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ գրական լեզուն պետք է միշտ լինի գեղեցիկ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին լրատվամիջոցները պետք է նախանձախնդիր լինեին այս հարցում: