Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբևիցե մտածել եք, թե ո՞ւր ենք հասել. Արցախի Հանրապետության անկախության ճանաչման համար պայքարից մինչև «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի օգտագործման համար պայքար, Ակնայում հայկական զորքի ներկայությունից՝ Ջերմուկի մատույցներում թշնամական զորքի ներկայություն և այսպես շարունակ։