Добавить новость

Показательные выступления собак-поисковиков состоятся в парке 850-летия Москвы

Отар Кушанашвили в свой день рождения находится без сознания после операции

В Подмосковье прошли мероприятия в День памяти и скорби

Mash: певцы начали заранее отдавать треки на экспертизу, чтобы избежать проблем



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արցախում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. Ռուբեն Վարդանյանի խորհրդական 

Արցախում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. Ռուբեն Վարդանյանի խորհրդական 

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի թիմում նպատակահարմար չեն համարում արտահերթ ընտրությունները, երբ Արցախում հումանիտար ճգնաժամ է։

«Այս պահին ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա», - ասաց պետնախարար Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ Արցախի կառավարության օրակարգում կարևոր մեկ հարց կա՝ շրջափակված Արցախին սպառնացող մարտահրավերներին դիմակայելը։

Իսկ նախագահ Հարությունյանի կուսակիցը՝ Ազգային ժողովի խոսնակ Արթուր Թովմասյանը առաջադրվելու մտադրություն է հայտնել։ Արցախի պաշարման առաջին շաբաթներին դեռ Թովմասյանը բացեց արտահերթ ընտրությունների թեման։

«Ես ասել եմ՝ չի բացառվում», - այսօր ասաց Թովմասյանը։

Օրեր առաջ էլ նախագահ Հարությունյանի նախաձեռնությամբ օրակարգ եկավ Սահմանադրության փոփոխության հարցը։ Մասնավորապես նախագահի ընտրության դրույթը։ Որ եթե նախագահը հրաժարական տա, Ազգային ժողովի միջոցով հնարավոր լինի նորին ընտրել։

Գործող սահմանդրությամբ գործընթացն ավելի բարդ է, խորհրդարանն էլ պետք է լուծարվի, համապետական ընտրություններ լինեն։

«Ընդամենը այդ մի հոդվածի փոփոխություն է նախաձեռնվել։ Այս պահին ավել տեղեկություն չունեմ, թե ինչ ընթացքում է», - նշեց Մեսրոպ Առաքելյանը։

Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ էլ կար, որով նաև կառավարման համակարգը պետք է փոխվեր։ Ամիսներ շարունակ քննարկեցին ու այդ էջը փակեցին։ Ինչո՞ւ են մասնավորապես այս դրույթը փոխում, գուցե արտահերթի՞ն են պատրաստվում։ Հատկապես, երբ Ազգային ժողովի նախագահը չի բացառում դա։

«Հուսով եմ, քաղաքական ուժերը կզբաղվեն այն օրակարգով, որը առկա է այսօր, այսինքն՝ առկա մարտահրավերներին դիմակայելն է։ Ընտրություններին դեռ երկու տարի ժամանակ կա», - նշեց Առաքելյանը։

Սահմանադրության փոփոխությունը թեժ քննարկումների տեղիք է տվել, թե Արցախում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։

Իշխանության փոփոխության հարցը սրվել է պատերազմից հետո, ասում է Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Բայց նա թերահավատ է, որ Արայիկ Հարությունյանն այս փուլում իր կամքով կհեռանա. - «Ես հակված եմ մտածելու, որ դա խաղ է։ Որ Արայիկ Հարությունյանը ընդհանրապես չի էլ պարտաստվում լքել իր աշխատասենյակը, հակառակը, ինքը դրանով ուղղակի ամեն անգամ ուզում է ցույց տալ, որ ինքը անփոխարինելի է, որ տեսեք, ինչ-որ քայլեր է անում, բայց, ցավոք սրտի, չի ստացվում, ինքը ուզում է գնալ, բայց չի ստացվում»։

«Արդարություն» խմբակցության պատգամավորի կարծիքով, արտահերթի կեղծ տպավորություն է ստեղծում նախագահը, փորձում մոլորեցնել հանրությանը. - «Հաջողվեց ի վերջո Արայիկ Հարությունյանին մոլորության մեջ գցել բոլորին»։

Արցախում նախագահական հերթական ընտրությունները 2025 թվականին են։ Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո, երբ նրա հրաժարականն էին պահանջում, խոստացավ պատեհ պահի հեռանալ։ Նրա կուսակից Արթուր Թովմասյանի կարծիքով, Հարությունյանը չի առաջադրվի, նա խոստացել է եւ դժվար թե մտափոխվի։

«Շատ անլուրջ է պահվածքը և' երկրի նախագահի, և' իշխող կուսակցության», - ասաց Մետաքսե Հակոբյանը։

Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի կարիք չունի, խորհրդարանով էլ կհաստատվի։ Ամիսների հարց է։ Արդյո՞ք ընդդիմությունը քննարկում է արտահերթի դեպքում սեփական թեկնածուի հարցը։ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ քննարկումների ժամանակը չէ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ չի կարող առաջադրվել, Սահմանադրությամբ պետք է վերջին տասը տարում մշտապես Արցախում բնակված լիներ։

«Ռուբեն Վարդանյանը այս պահին իր պաշտոնի շրջանակներում զբաղված է այս ճգնաժամի հաղթահարմամբ, մասնավորապես՝ գլխավորում է օպերատիվ շտաբը։ Որևէ քաղաքական գործընթացներում ներառված չէ ինքը», - փոխանցեց պետնախարարի խորհրդականը։

68 օր շրջափակված Արցախի ներիշխանական կյանքն էլ խաղաղ չէ։ Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի հակասություններն անթաքույց են։ Ասում է ընդդիմադիր պատգամավոր Հակոբյանը. - «Հակասությունն ակնհայտ է նաև անզեն աչքով։ Որոշ ժամանակ առաջ, երբ Ռուբեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Արդեն իսկ ակնհայտ էր, որ ճնշումներ կան, պահանջ կա նախագահի կողմից, որպեսզի պետնախարարը հրաժարական տա»։

Պետնախարարն ու նախագահը տարբեր հայացքներ, մոտեցումներ ունեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանը դիմադրում է ադրբեջանցիների պահանջներին։ Այս հռետորաբանությունը արցախցիներին, ընդդիմադիր պատգամավորի տպավրությամբ, գոտեպնդում է. - «Մարդիկ նույնիսկ մինչև շրջափակումը ավելի ընկճված էին, քան շրջափակումից հետո։ Որովհետև մի տեսակ մեծ պայքարի ոգի կա Արցախում»։

105 օր է Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարարն է։ Այսօր ընդլայնված կազմով նիստ է հրավիրել ու խոսել իր պաշտոնավարման մասին. - «Շանսերը, որ մենք կարող ենք հաղթահարել այս իրավիճակը, ցածր են։ Բայց դա բարձր է, քան զրոն։ Եվ ես նորից վստահ եմ ասում, որ ժողովուրդը, ում հետ ես շփվել եմ, ցույց են տալիս, որ մենք պատրաստ ենք, մենք ձեր կողքը կանգնած ենք, մեզ մի դավաճանեք մենակ, մենք կդիմանանք։ Եվ այդ վերաբերմունքը մենք պետք է շատ գնահատենք»։

Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանը դեմ են ադրբեջանցիները, նրանց պահանջներից մեկն էլ նրա հրաժարականն է։ Վարդանյանը այն եզակի պետնախարարն էր, որին Արայիկ Հարությունյանը նախորդների համեմատ լայն լիազորություններ տվեց։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Письмо Гарри Каспарову

Минивэн врезался в грузовую ГАЗель и вылетел в кювет с трассы М5 в Самарской области

Большинство самарцев считает, что сбережения стоит хранить в отечественной валюте

Навка рассказала, как Анастасия Заворотнюк узнала про смертельный диагноз

Музыкальные новости

Военные следователи провели рейд по бывшим мигрантам в Феодосии

NYT: Визит Путина в КНДР и Вьетнам реализовал худшие опасения США

В 11 регионах России будет снижена допустимая доля трудовых мигрантов

Газпром: газ подведен к более 978 тыс. домовладений в рамках догазификации

Новости России

Ещё одна генеральша сбежала из Минобороны, не прощаясь: история с "коррупционным душком"

«Переиграть американцев»: сенатор Джабаров раскрыл замысел Путина и Ким Чен Ына

Более половины продаваемых домов в РФ дешевле однокомнатных квартир

Хор Пятницкого откроет в Приамурье ярмарку культуры и искусства

Экология в России и мире

Пьяный гражданин Азербайджана из Тулы поехал в гости к брату и открыл стрельбу в Кургане

Работники сервисного локомотивного депо (СЛД) «Боготол-Сибирский» филиала «Красноярский» ООО «ЛокоТех-Сервис» приняли участие в соревнованиях Роспрофжел «Мы вместе»

Ирина Ортман оставляет в прошлом «Всё, что было вчера».

Поэт. Радио Поэт. Стихи поэтов. Русские поэты. Писатели и поэты. Известные поэты. Поэт года. Поэты России. Лучшие поэты. Поэт песенник.

Спорт в России и мире

Елену Рыбакину «лишили» Уимблдона

Калинская обыграла Азаренко и вышла в финал турнира в Берлине

Касаткина проиграла Соболенко на турнире WTA в Берлине

Потапова вышла в ¼ финала теннисного турнира в Бирмингеме

Moscow.media

Трассу Южно-Сахалинск – Корсаков на Сахалине расширят до четырех полос

Одиночество.

Тихая Ладога...

Найден метод улучшения терапии рака











Топ новостей на этот час

Rss.plus






Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

Шуфутинский сыграет в сериале «Третье сентября» по мотивам его одноименного хита

Нулевой НДФЛ в России предложили для получающих зарплату в размере МРОТ

"Известия": в Москве больной мальчик выпал из окна палаты больницы