Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին կոչ է արել քաղաքի բնակիչներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջիկա այցի օրը խիստ անհրաժեշտության բացակայության պարագայում հրաժարվել անձնական ավտոմեքենաներից և երթևեկել հասարակական տրանսպորտով, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Կոչ եմ անում բոլոր վարշավացիներին այդ օրը քաղաքում չտեղաշարժվել ավտոմեքենայով, եթե նման անհրաժեշտություն չկա, այլ օգտվել հասարակական տրանսպորտից, որը նախապատրաստված կլինի հնարավորինս լավ աշխատելու համար», - ասել է քաղաքապետը։
Նշվում է, որ Բայդենը Լեհաստանի մայրաքաղաք կժամանի փետրվարի 21-ին տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին): ԱՄՆ նախագահի շարասյան տեղաշարժման համար որոշ փողոցներ փակ են լինելու։