Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35418-ի, վիրավորվել է 105505-ը։
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Փետրվարի 6-ի երկրաշարժը զոհերի քանակով ամենաավերիչ տարերային աղետն էր Թուրքիայի պատմության մեջ։
Էրդողանը նաև տեղեկացրել է, որ եղանակային պայմանները դժվարացնում են փրկարարական աշխատանքները և ենթակառուցվածքների վերականգնումը, ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։