Добавить новость

В Жуковском 27 сентября состоится встреча администрации с местными жителями

Отопление в соцобъекты Балашихи запустят 29 сентября

Первый международный фестиваль зрительского кино «КиноБраво» пройдет в России

Мособлгаз газифицировал 26-й по счету дом в деревне Назимиха Щелкова



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ի տարբերութուն ՀԱՊԿ -ի, Եվրամիությունը հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի տարածքը. Փաշինյան

Ինչո՞ւ և ինչպե՞ս Հայաստանի իշխանությունը որոշեց ՀԱՊԿ դիտորդների փոխարեն Հայաստանում տեղակայել Եվրամիության դիտորդներին։


Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով այս հարցին՝ վարչապետ Փաշինյանը վստահեցրեց, թե այս որոշման մեջ աշխարահաքաղաքական ենթատեքստ չկա։ Գլխավոր պատճառն այն է, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի, Եվրամիությունը հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը. - «Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Մենք էս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։ Մյուս կողմից, Եվրամիության առաքելության գործուղումը ինչի՞ ա հնարավոր դարձել։ Որովհետև Պրագայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում Եվրամիությունը հստակ գծագրել է, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանը մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքը՝ իրենք ասել են, որ մեր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետության քարտեզը սա է։ Կամ մենք ենք ասել, իրենք էլ դա ընդունել են ի գիտություն և հաստատել են։ Իրանք գալիս են էդ տարածքը մոնիտորինգ անելու»։




Ըստ Փաշինյանի, քանի դեռ ՀԱՊԿ-ը Եվրամիության օրինակով չի արձանագրել, թե որն է իր համար Հայաստանի տարածքը, այդ կառույցի դիտորդական առաքելությունն առնվազն տարօրինակ կլինի. - «Որովհետև իրենց համար պարզ չի, թե իրանք ինչ են դիտում։ Որովհետև հարցը առաջացել է էն իրավիճակից, երբ որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքներ։ Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տարածքը, ո՞նց է ինքը դիտարկելու օկուպացվա՞ծ ա Հայաստանի Հանրապետության տարածքը, թե՞ օկուպացված չի»։


Փաշինյանը ԵՄ դիտորդների՝ Հայաստանում տեղեկայվելու հարցի վերաբերյալ «մեկ այլ նրբության» վրա էլ ուշադրություն հրավիրեց։ Մասնավորապես, ըստ վարչապետի, մինչև ԵՄ դիտորդների Հայաստան ժամանելու որոշումը, Ադրբեջանը մշտապես արևմտյան հարթականերում Հայաստանի դեմ իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր այն հանգամանքով, թե Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում, քանի որ պատրաստվում է Ռուսաստանի հետ համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ։ Բաքուն, ըստ Փաշինյանի, արդարանում էր, թե ագրեսիվ գործողություններով փորձում է իրեն ապահովագրել. - «Արևմտյան մեր գործընկերները արդեն սկսել են մեզ խեթ նայել, թե դուք փաստորեն հիմա իրականում պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև էնտեղ մեծ կուտակումներ կան զորքերի ռուսական և հայկական, որ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավեն, որպեսզի հավասարակշռեն։ Մենք ասինք՝ շատ լավ, էկեք տեղում դիտարկեք, տեսեք՝ էդ ամեն ինչը իրականությանը համապատասխանում ա, թե չի համապատասխանում»։


Անդրադառնալով կոմունիկացիաների բացման խնդրին՝ վարչապետը վստահեցրեց՝ Երևանը հենց վաղը պատրաստ է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, քանի որ ճանապարհների բացումը ամենաշատը Հայաստանին է պետք։ Այլ հարց է, որ Ադրբեջանը փորձում է առաջ մղել այսպես կոչված միջանցքի գաղափարը, ինչի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա. - «Մենք ենք, որ երեսուն տարի եղել ենք շրջափակման մեջ, ու որևէ մեկը այդ ճանապարհների կարիքը ավելի շատ չունի։ Ո'չ Ադրբեջանը, ո'չ Թուրքիան... որևէ մեկը ավելի շատ էդ ճանապարհների կարիքը չունի, քան մենք ունենք, որովհետև իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքները ունեն։ Քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատը ունենք էդ ճանապարհների կարիքը, փորձում են էդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել։ Մենք ասում ենք՝ չէ, էկեք էն, ինչ որ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք։ Վերջերս Ադրբեջանի նախագահը ինքը ասեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք բառ չկա, էդ ես եմ ներմուծել խոսույթ»։




Անդրադառնալով արդեն ներքաղաքական խնդիրներին՝ վարչապետը խոստովանեց՝ անձնապես շատ ծանր է տանում կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանի արձանագրած հետընթացը։ Վերջին երեք տարիներին արձանագրած առաջընթացից հետո, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նոր զեկույցի համաձայն, Հայաստանը կոռուպցիայի ընկալման սանդղակում 2022 -ին 3 կետով հետընթաց է գրանցել։


Ըստ զեկույցի հեղինակների, իրավապահ համակարգի հետ կապված խնդիրները, պետական խնդրահարույց գնումները, վիճելի նշանակումները, հասարակության շրջանում կասկածներ են հարուցում՝ հանգեցնելով կոռուպցիայի ընկալման ցուցանիշի նահանջի։


Փաշինյանն այսօր տեղի ունեցածը մեծ ձախողում որակեց՝ խոստովանելով, թե ինչ-որ բան այնպես չեն անում։ Բայց և համոզմունք հայտնեց, որ այս ձախողման մեջ իրենց դերն ունեն նաև պաշտոնյաների մասին մամուլի հրապարակումները. - «Օրինակ մասնավորապես, ես կարծում եմ, որ էդտեղ ունի նաև դեր լրատվամիջոցների կողմից արված հրապարակումները այս կամ այն պաշտոնյայի կողմից չգիտեմ... տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։ Ես ուզում եմ առաջարկել բանաձև, որ էդպիսի որևէ հրապարակում անարձագանք չմնա։ Եթե ճիշտ չէ, ուրեմն պետք ա քաղաքացիական հայցի կարգով գնալ և հետևողական լինել։ Թող էրկու տարի հետո լինի որոշումը»։


Փաշինյանը այսօր միայն հպանցիկ, առանց նույնիսկ անունը տալու, անդրադարձավ ընդդիմադիր Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն՝ նշելով, որ թեև քրեական գործով վաղեմության ժամկետը անցել է, բայց ճշմարտությունն ավելի կարևոր է, քան պատիժը։




Ազգային ժողով - կառավարություն այսօրվա հարցուպատասխանին մասնակցում էին միայն իշխանական պատգամավորները, ընդդիմադիրների աթոռները այս անգամ դարձյալ թափուր էին։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Студенческую хоккейную сборную создали в Подольске

РБК: средняя стоимость квадратного метра в российских новостройках упала на 0,2%

Врач-педиатр Подмосковья рассказала о способах профилактики болезней сердца

Суд признал законным арест генерала Муминджанова по делу о взятке

Музыкальные новости

Собянин: Москвичи завоевали золото на международной астрономической олимпиаде

Можно ли стирать шторы: возможные риски

Центр восточной медицины в Петербурге

Бастрыкин поручил возбудить дело против рубщиков леса в Хорошево-Мневниках

Новости России

В Русском музее фотографии состоится «Волжская биеннале-2024»

Биоматериалы отравившихся в российском регионе детей изучат в центре судмедэкспертизы

Производитель дихлофоса разбирается в ситуации с отравлением семьи

РБК: средняя стоимость квадратного метра в российских новостройках упала на 0,2%

Экология в России и мире

Российская мода на «Текстильлегпром»

Sportmax, коллекция весна-лето 2025

Как провести дезинфекцию почвы в теплице? Грибок, бактерии и насекомые больше не будут мешать на следующий год

В Нижнем Новгороде открыли движение уникального кремлевского фуникулёра

Спорт в России и мире

51 год назад прошла «Битва полов» между Билли Джин Кинг и Бобби Риггсом

Дарья Касаткина поднялась на две позиции в мировом рейтинге

Алибек Качмазов поднялся на 73 позиции в рейтинге ATP, достигнув 179-го места

Титулы Самсоновой и Хромачёвой, неудача Касаткиной и прорыв Качмазова: как российские теннисисты проводят турниры в Азии

Moscow.media

ВАЗ сбил 9-летнего пешехода

С 23 сентября ограничивают движение на развязке в районе Агалатово в Ленобласти

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

Беспилотный тягач StarLine начал испытания без человека за рулем











Топ новостей на этот час

Rss.plus






Понаровская простилась с сыном в окружении поддерживающих двух помощников

Студенческую хоккейную сборную создали в Подольске

Руководство «Вечерней Москвы» вошли в топ-рейтинг российских менеджеров

В Подмосковье за неделю провели 101 аукцион по земельно-имущественным торгам