Այսօր՝ փետրվարի 5-ին, խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Ոստիկանների օպերատիվության արդյունքում նշված ակումբի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվում մի …