Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ) հրատարակել է Րաֆֆի Քորթոշյանի «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը՝ անգլերեն լեզվով: Այն լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ: Գիրքը բաղկացած է երկու բաժիններից: Առաջին բաժնում ներկայացվում են 1991 թվից մինչ օրս Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող …