«Մանչեսթեր Սիթիի» հարձակվղ Էրլինգ Հոլանդը GQ ամսագրին տված հարցազրույցում խոսել է սովորությունների մասին, որոնք օգնում են իրեն լավ քնել։
Ֆուտբոլիստն ասել է, որ հաճախ ակնոց է դնում, որը ֆիլտրում է սմարթֆոնի կամ համակարգչի էկրանից եկող կապույտ լույսը, որպեսզի ավելի լավ քնի։ Նույն պատճառով նա գիշերն անջատում է Wi-Fi-ը։
«Շատ կենտրոնացած եմ քնի վրա։ Երևի, ինձ համար կյանքում ամենակարևոր բանը քունն է։ Այն ոչ թե պիտի շատ լինի, այլ պետք է լավ քնես»,-ասել է նորվեգացին։